ՊԵԿ-ը արձագանքել է կաշառքի կասկածանքով ձերբակալված աշխատակիցների դեպքին

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարել է, որ խստորեն դատապարտում է կոռուպցիոն ցանկացած դրսևորում և ընդգծել՝ կաշառքի կասկածանքով ձերբակալված աշխատակիցների գործողությունները անհամատեղելի են պետական ծառայողի վարքագծի չափանիշների հետ։

«Պետական եկամուտների կոմիտեն խստորեն դատապարտում է կոռուպցիոն ցանկացած դրսևորում և անընդունելի համարում ծառայողական դիրքի օգտագործումը անձնական շահի նպատակով։

Կոմիտեն վերահաստատում է, որ կոռուպցիայի նկատմամբ ցուցաբերում է զրոյական հանդուրժողականություն և համակարգի բարի համբավը ստվերող ցանկացած վարքագիծ արժանանալու է խիստ իրավական գնահատականի։

Չնայած ՊԵԿ-ում շարունակաբար իրականացվող հակակոռուպցիոն և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ առանձին աշխատակիցների նման գործողությունները չեն կարող համատեղելի լինել պետական ծառայողի վարքագծի և պատասխանատվության չափանիշների հետ։

ՊԵԿ-ը վստահեցնում է, որ իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ հետևողականորեն շարունակելու է համակարգում կոռուպցիոն ռիսկերի բացառմանն ու նմանատիպ երևույթներն արմատախիլ անելուն ուղղված աշխատանքները։

Կոմիտեն կրկին հորդորում է իր բոլոր աշխատակիցներին խստագույնս պահպանել օրենսդրության և ծառայողական էթիկայի պահանջները՝ չվարկաբեկելով ՊԵԿ-ում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ընթացքը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՊԵԿ-ի երկու աշխատակիցներ, որոնք, ըստ հաղորդման, հյուրանոցի սեփականատիրոջից պահանջել էին 250 հազար դրամ՝ խախտումների համար տուգանք չկիրառելու դիմաց։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։