ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը խոսեց Մերձավանում վերջերս տեղի ունեցած սպանության դեպքին։ Նա նշեց, որ միջադեպի մասնակից երկու կողմերի միջև թշնամություն կար, բայց ոստիկանները չկանխեցին․ զենք չի առգրավվել։ «Ձախողել եք քրեական ենթամշակույթի դեմ պայքարը։ Ի՞նչ աշխատանք եք կատարում քրեական ենթամշակույթը մեր քաղաքացիների միջից հանելու և արմատախիլ անելու համար»,- ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին հարցրեց …

