Սնուփ Դոգը վերադարձրել է երևանյան չկայացած համերգի հոնորարը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հայտնի ռեփեր Սնուփ Դոգը Հայաստանում նախատեսված, բայց այդպես էլ չկայացած համերգի համար ստացված ամբողջ գումարը հետ է վերադարձրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՄՊՀ որոշումից։ Որքան էր կազմում նրա հոնորարը՝ փաստաթղթում չի նշվում։

«Դոպինգ Սփեյս» ընկերությունից տեղեկացրել են, որ մինչ համերգի չեղարկումը արդեն իսկ իրականացված են եղել մի շարք անվերադարձ ծախսեր, այդ թվում՝ արտիստի հոնորարը։ Վաճառված տոմսերի գումարների մեծ մասը վերադարձվել է գնորդներին նրանց ցանկությամբ, ներկայումս մի շարք տոմսերի գումարներ գտնվում են վերադարձման փուլում։ Բացի այդ, նաև հաջողվել է ետ ստանալ արտիստին տրված հոնորարն ամբողջությամբ, նշված է ուսումնասիրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանում Սնուփ Դոգի՝ 2023 թվականի սեպտեմբերին նախատեսված, այնուհետև չեղարկված համերգի կազմակերպման ֆինանսավորման վերաբերյալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ էր հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։

ՄՊՀ-ն որոշել է կարճել վարույթը, արձանագրելով, որ ԿԳՄՍՆ-ի կողմից համերգի կազմակերպումը արգելված պետական օժանդակություն չէ։

ՄՊՀ որոշման մեջ նշվում է, որ ԿԳՄՍՆ-ի ու «Դոպինգ Սփեյս» ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել արտիստի համերգը մինչև 2024 թվականի ավարտը կազմակերպվելու ուղղությամբ, սակայն կարող ենք արձանագրել, որ այս պայմանավորվածությունը չի պահպանվել։

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերի 23-ին նախատեսված էր հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը, որը հետաձգվեց՝ Արցախի վրա Ադրբեջանի հարձակման և դրան հետևած իրադարձությունների պատճառով։ Ռեփերի համերգի կազմակերպման համար 2023 թվականի օգոստոսի 25-ին պետբույջեից շուրջ 2.3 մլրդ դրամ էր վճարվել։

Անժելա Պողոսյան