Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ կայացած ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո հաղորդագրություն է տարածվել, որում նշված է, թե «կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ»։ Բլինքենը ողջունել է երկարատև և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի …

