Հունվարը Հայաստանում խիստ չորային էր

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2025 թվականի հունվար ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -4․4 °C, որը նորմայից բարձր էր 2․4 °C-ով․ տեղեկացնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հունվար ամիսը չորային էր Հանրապետության ողջ տարածքում, միայն առանձին օրեր դիտվեցին թույլ տեղումներ։ Տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է ընդամենը 6․3 մմ, որը նորմայի 18 %-է։ Այն երկրորդ չոր հունվարն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում։

Օդի ջերմաստիճանը բարձր էր հատկապես հունվարի երկրորդ տասնօրյակում, երբ առավելագույն ջերմաստիճանները Սյունիքի և Տավուշի հովիտներում հասան մինչև 15–16 °C։ Արարատյան դաշտում և Երևանում ցերեկային ջերմաստիճանները բարձրացան միայն հունվարի վերջին՝ հասնելով 9–11 °C։

Ամենացածր ջերմաստիճանները գրանցվել են Հայաստանի լեռնային շրջաններում՝ 1800-2200 մետր բարձրություններում, որտեղ առանձին օրեր դիտվեցին -15 °C-ից մինչև -20 °C նվազագույն ջերմաստիճաներ, իսկ ցրտաշունչ Աշոցքում՝ մինչև -28․5 °C։ Այս շրջաններում կայուն ձնածածկույթը պահպանվել է՝ 10-20 սմ բարձրությամբ։

1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք հունվարը դիտվել է 1966 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր -0․3 °C, իսկ ամենացուրտը՝ 1964 թվականին՝ -11․7 °C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ հունվարը դիտվել է 2010 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 76․5 մմ, իսկ ամենաչորը՝ 1999 թվականին, ընդամենը 2․3 մմ տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ 1935-2025 թթ. ժամանակահատվածում հունվար ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․8 °C-ով, իսկ տեղումները նվազել են մոտ 8 %-ով։