Բայրամովը Գերմանիա է մեկնել՝ մասնակցելու Մյունխենի համաժողովին
Քաղաքականություն
13.02.2025 | 12:22
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։ Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ՝ այցի շրջանակում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովին։
Բացի այդ, նա հանդիպումներ է ունենալու մի շարք պաշտոնյաների հետ։
Այցի օրակարգից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի