Բաքուն Ռուբեն Վարդանյանին մեղադրում է, այսպես կոչված, «Նեմեսիս-2» գործողություն կազմակերպելու համար

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր կայացել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «նրան տրամադրվել է թարգմանիչ իր մայրենի լեզվով՝ ռուսերենով, ինչպես նաև պաշտպանության համար փաստաբաններ»։

Նիստին մասնակցել են, իբր, տուժողների մի մասը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, պետական մեղադրողները, ինչպես նաև Նախարարների կաբինետի ապարատի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը՝ որպես ադրբեջանական պետության անունից տուժող։

Նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպան Ավրահամ Բերմանը դատարանին խնդրել են պայմաններ ստեղծել հանդիպման համար։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և հայտարարել ընդմիջում։ Ընդմիջումից հետո Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ հրաժարվում է պետության կողմից նշանակված պաշտպան Ազեր Մագերրամովից, և որ նրա իրավունքները շարունակելու է պաշտպանել պայմանագրային փաստաբան Ավրաամ Բերմանը։

Դատարանը միջնորդությունը բավարարել է։ Այնուհետև նիստը շարունակվել է պետական մեղադրանքը պաշտպանող դատախազների կողմից մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմամբ։

Գլխավոր դատախազի հատուկ հանձնարարություններով օգնական Թուգայ Ռահիմլին խոսել է «Հայաստանի կողմից ադրբեջանական բանակի պաշտպանական զինանոցին, Ադրբեջանի էկոլոգիային և բնությանը հասցված վնասի մասին»։ Նշվել է, թե, իբր, «1980-ականների վերջից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը Ադրբեջանի էկոլոգիան և բնությունը կրել են ավելի քան 13,4 միլիարդ մանաթի նյութական վնաս», իսկ «ադրբեջանական բանակի պաշտպանական զինանոցին դիտավորյալ պատճառվել է ավելի քան 908 մլն մանաթի նյութական վնաս»։

Գլխավոր դատախազության պաշտպանության վարչության պետ Նասիր Բայրամովը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանին առաջադրված շինծու մեղադրանքները Նշվում է, թե, իբր, 2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանն ապօրինի հատել է Ադրբոջանի պետական սահմանը Հայաստանի Հանրապետության պետական անցակետերից ՝ Լաչինի շրջանի ուղղությամբ, մտել Ադրբեջանի տարածք և բնակություն հաստատել «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում ռուս խաղաղապահների   ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում»։

Բաքուն Վարդանյանին մեղադրում է, որ նա «Ավրորա»հիմնադրամի ու այլ կազմակերպությունների միջոցով, իբր, «գումարներ է հավաքել են դրանք օգտագործել Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումներին և խմբավորումներին աջակցելու, ինչպես նաև ռազմական տեխնիկա ձեռք բերելու և նրանց ապօրինի զինտեխնիկայով զինելու համար»: Նա, իբր, «ամսական աշխատավարձ է հատկացրել ադրբեջանական օրենսդրությամբ չնախատեսված, այսպես կոչված, «տեղական ինքնապաշտպանության ստորաբաժանումների» անդամներին, ինչպես նաև այլ զինված կազմավորումներին և խմբերին»:

Բացի այդ, Ռուբեն Վարդանյանը, իբր, «դավադրության մեջ է մտել «VoMa» հիմնադիր Վլադիմիր (Վովա) Վարտանովի հետ և միջոցներ տրամադրել՝ կազմակերպելու հրահանգիչների վերապատրաստում, իբր, «Ադրբեջանի քաղաքացիների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»:

Նշվում է, թե Վարդանյանը բանակցություններ է վարել ՌԴ-ում АКВА ընկերության հետ հրթիռների ու այլ համալիրների արտադրության համար՝ Ադրբեջանի քաղաքացիական ու ռազմական օբյեկտների դեմ օգտագործելու նպատակով,  բանակցություններ է անցկացրել, հանձնարարականներ տվել ԱԹՍ-ների գնման համար։

Բաքվի շինծու ու անհիմն մեղադրանքների շարքը շարունակվում է նրանով, թե, իբր, «Ռուբեն Վարդանյանն անձամբ մշակած գործողությունների ծրագրով նախաձեռնել է «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողությունը՝ արտերկրում Ադրբեջանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, ծառայողական և հանրային  պարտականություններ կատարող քաղաքացիների նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»:

Հաշվի առնելով մեղադրական եզրակացության ծավալը՝ դրա ընթերցումը շարունակվելու է հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է փետրվարի 17-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի