Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Վրաստանի ղեկավարության դեմ՝ «ժողովրդավարությունից շեղվելու» համար

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրախորհրդարանի (ԵԽ) անդամները բանաձև են ընդունել, որը կոչ է անում անձնական պատժամիջոցներ սահմանել Վրաստանի ղեկավարության դեմ՝ «ժողովրդավարությունից նահանջելու» և «եվրատլանտյան ինտեգրման» ուղուց շեղվելու համար։ Քվեարկությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ։

«Մենք կոչ ենք անում ԵՄ խորհրդին և ԵՄ անդամ երկրներին, երկկողմանի և համակարգված կերպով, անհապաղ նպատակաուղղված անձնական պատժամիջոցներ կիրառել [«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ] Բիձինա Իվանիշվիլիի, նրա ընտանիքի և նրա ընկերությունների դեմ, սառեցնել ԵՄ-ում նրա բոլոր ակտիվները՝ Վրաստանում քաղաքական գործընթացի վատթարացման գործում նրա դերի համար, որը նպաստում է երկրի եվրատլանտյան ինտեգրմանը հակազդեցությանը»,- ասված է բանաձևի կետերից մեկում։

Նրանք նաև առաջարկում են Ֆրանսիայի կառավարությանը Իվանիշվիլիին զրկել Պատվո լեգեոնի շքանշանից։ Առաջարկվել է նաև ԵՄ մակարդակով պատժամիջոցներ սահմանել վրացի պաշտոնյաների և քաղաքական առաջնորդների դեմ, որոնք պատասխանատու են «ժողովրդավարությունից նահանջելու համար», ինչպես նաև մի շարք լրատվամիջոցների, իրավապահ մարմինների պաշտոնյաների և տարբեր մակարդակի դատավորների, այդ թվում՝ Վրաստանի Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ, ովքեր քաղաքական դրդապատճառներով վճիռներ են կայացրել։

Բանաձևին կողմ է քվեարկել 400 պատգամավոր, դեմ՝ 63, ձեռնպահ՝ 81 պատգամավոր։ Եվրախորհրդարանի բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն և պարտադիր չեն ԵՄ կառույցների համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի