Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը կշարունակի կատարել Իսրայելի հետ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի պայմանները, ինչպես նաև կվերսկսի իսրայելցի պատանդների փոխանակումը պաղեստինցի գերիների հետ, փոխանցում է The Moscow Times-ը։ Համապատասխան հայտարարությունը հայտնվել է ՀԱՄԱՍ-ի Telegram-ի ալիքում՝ նրա առաջնորդ Խալիլ ալ-Հայյայի և Եգիպտոսի ու Կատարի ներկայացուցիչների միջև բանակցություններից հետո։ «Խորհրդակցություններն անցել են դրական, և ՀԱՄԱՍ-ը հաստատում է, որ շարունակում …

