Ինչպես է Բաշար Ասադի ընտանիքին հաջողվել փախչել Դամասկոսից․ Սիրիայի նախկին նախագահի որդին մանրամասներ է պատմել

Լուրեր

02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Ասադների ընտանիքը հեռացել է Դամասկոսից ռուս պաշտոնյաների գիշերային այցից հետո։ Սիրիայի նախկին նախագահի որդին՝ Հաֆեզ Ասադը պատմել է իր ընտանիքի փախուստին նախորդած իրադարձությունների մասին, գրում է ռուսական Baza տելեգրամ ալիքը։

Ըստ Հաֆեզ Ասադի՝ եթե իր ընտանիքը ցանկանար փախչել, դա կաներ ավելի վաղ, օրինակ՝ 2012 կամ 2013 թվականին, երբ «Դամասկոսը գործնականում շրջափակման մեջ էր, ենթարկվում էր ամենօրյա ռմբակոծությունների և ահաբեկիչների՝ նրա կենտրոն թափանցող մշտական ​​սպառնալիքի տակ էր»: Այսպիսով, Հաֆեզն ասել է, թե  նախագահական ընտանիքում ոչ ոք երբեք չի ծրագրել հեռանալ Դամասկոսից, առավել ևս՝ Սիրիայից։

Սակայն ամեն ինչ փոխվել է դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը մի ռուս պաշտոնյայի ժամանումից հետո։ Հաֆեզը պատմել  է, որ նոյեմբերի վերջին Մոսկվայում պաշտպանել է իր ատենախոսությունը։ Այնտեղ է եղել նաև նրա մայրը՝ Ասման (նա պառկած էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկում՝ ոսկրածուծի փոխպատվաստումից հետո) և քույրը՝ Զեյնը։

Դեկտեմբերի 1-ին Հաֆեզ Ասադը մեկնել է Դամասկոս՝ աջակցելու իր հորն ու եղբորը՝ Քարիմին, իրավիճակի վատթարացումից հետո։ Դեկտեմբերի 7-ը, ըստ նրա, սովորական օր է եղել, նրա եղբայր Քարիմը մաթեմատիկայի քննություն է հանձնել Դամասկոսի Կիրառական գիտությունների և տեխնիկայի բարձրագույն ինստիտուտում։ Քույրը շուտով Մոսկվայից պետք է ժամաներ Դամասկոս։ Սիրիայի մայրաղաքաղաքի մոտ հրետակոծությունը, ըստ Հաֆեզի, չի վախեցրել Ասադների ընտանիքից ոչ մեկին, քանի որ դա «ծանոթ իրողություն էր, որին նրանք սովոր էին պատերազմի առաջին տարիներից»։ Բանակը պատրաստվում էր պաշտպանել Սիրիայի մայրաքաղաքը։

Նույնիսկ այն ժամանակ, երբ հայտնվել են տագնապալի լուրեր Հոմսից բանակի նահանջի մասին, Հաֆեզի պնդմամբ, Ասադների ընտանիքը չի պատրաստվել  մեկնել և մոտալուտ հեռանալու նշաններ ցույց չի տվել:

«Ամեն ինչ փոխվեց կեսգիշերից հետո, երբ ռուս պաշտոնյան մեր տուն եկավ Ալ-Մալքիի շրջանում»,- պատմել է Բաշար Ասադի որդին։

Այդ անհայտ պաշտոնյան, ըստ նրա, դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ժամանել է նախագահական նստավայր և խնդրանք է փոխանցել մի քանի օրով տեղափոխվել Լաթաքիա՝ վերահսկելու կառավարական զորքերի մարտերը զինված ընդդիմության դեմ։ Դամասկոսի միջազգային օդանավակայանում Բաշար Ասադին և նրա երկու որդիներին է միացել նախկին նախագահի եղբայրը՝ Մահեր Ասադը։ Կեսգիշերն անց՝ ժամը 3-ին, նրանք ռուսական ռազմական ինքնաթիռով մեկնել են Խմեյմիմի ռուսական բազա։

Վայրէջքից հետո Ասադները պետք է գնային նախագահական նստավայր՝ օդանավակայանից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բուրջ Իսլամ շրջանում։ Սակայն բնակավայրի հետ կապ հաստատելու բոլոր փորձերն անհաջող են անցել, քանի որ զանգերին ոչ ոք չի պատասխանել։ Միաժամանակ, Բաշար Ասադը սկսել է տեղեկություններ ստանալ առաջնագծից զինվորականների նահանջի և մնացած վերջին դիրքերի անկման մասին։

«Օրվա ընթացքում ռուսական բազայի հրամանատարությունը մեզ հայտնեց մերձակայքում տիրող իրավիճակի լրջության մասին։ Նրանք մեզ հայտնեցին, որ բազան լքել այլևս հնարավոր չէ, քանի որ ահաբեկիչները տարածվել են ամբողջ երկրում, իրավիճակը քաոսային է, ռազմական ղեկավարության հետ կապը կորել է։ Մոսկվայի հետ խորհրդակցություններից հետո  բազայի հրամանատարությունը մեզ տեղեկացրեց, որ խնդրում են մեզ տեղափոխել Ռուսաստան։ Որոշ ժամանակ անց մենք նստեցինք Մոսկվա մեկնող ռուսական ռազմական ինքնաթիռը, որտեղ և վայրէջք կատարեցինք նույն օրը ուշ երեկոյան»,- պատմել է Հաֆեզ Ասադը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի