Այսօր տեղական ժամանակով 9:05-ին 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տիբեթի ինքնավար մարզի Շիգացե պրեֆեկտուրայի Տինգրի շրջանում, օջախը գտնվել է տասը կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժից հետո սեյսմոլոգներն արձանագրել են 49 հետցնցում։ Nanfang Ribao-ի հաղորդմամբ՝ Տինգրի, Լհացե և Սակյա շրջաններում զոհեր են գրանցվել, ավելի քան հազար շենք է ավերվել։ Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, հայտնում …

