Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինը, ուղղակիորեն չհիշատակելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Մյունխենում ռուսական պատվիրակության մասնակցությամբ հանդիպման հնարավորությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ուկրաինական դիրքորոշումն անփոփոխ է։ Ուկրաինան նախ պետք է խոսի Ամերիկայի հետ։ Եվրոպան պետք է ցանկացած լուրջ խոսակցության մասնակից լինի իրական ու տևական խաղաղության համար։ Իսկ ռուսների հետ քննարկման …

