Մյունխենում Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա
Քաղաքականություն
14.02.2025 | 10:36
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մյունխեն. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:



