ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը Մյունխեն թռչելիս անսարքության պատճառով վերադարձել է Վաշինգտոն

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինքնաթիռը, որում եղել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշը, որոնք մեկնում էին Մյունխենի անվտանգության համաժողովին, տեխնիկական խնդիրների պատճառով վերադարձել է Վաշինգտոնի մոտ գտնվող ավիաբազա, հայտնում է Associated Press-ը (AP):

«Ինքնաթիռը վերադառնում է Էնդրյուս  ռազմաօդային բազա»,- ասել է Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը։

Նա պարզաբանել է, որ ինքնաթիռը բախվել է «մեխանիկական խնդրի», «պետքարտուղարը մտադիր է այլ ինքնաթիռով շարունակել ուղևորությունը Գերմանիա և Մերձավոր Արևելք»։

Պետքարտուղարությունը նախօրեին հայտարարել էր, որ Ռուբիոն Մյունխենում G7-ի արտգործնախարարների հանդիպումից հետո կայցելի Մերձավոր Արևելքի երկրներ։

Փետրվարի 15-18-ը նա կայցելի Իսրայել, Սաուդյան Արաբիա և ԱՄԷ, «քարտուղար Ռուբիոյի շփումը բարձրաստիճան պաշտոնյաների հետ կխթանի ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանային համագործակցության, կայունության և խաղաղության խթանման գործում», հայտնել է Պետքարտուղարությունը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի