ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ։ Այս մասին տեղեկացնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ «Նախարարը նախ շրջայց է կատարել Կայանի տարածքում, ծանոթացել անցած տարի իրականացված վերազինման աշխատանքներին։ 2024 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում իրականացվում է համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի, գազատուրբինի, շոգետուրբինի և օժանդակ սարքավորումների կապիտալ նորոգում։ Նախարարն …

