ՀՀ-ին և Արցախին աջակցած Ռոբերտ Քենեդի կրտսերը հաստատվել է ԱՄՆ առողջապահության նախարարի պաշտոնում

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոբերտ Քենեդի կրտսերը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կաբինետի ամենահակասական անդամներից մեկը, երդվել է որպես երկրի առողջապահության և մարդկային ծառայությունների հաջորդ նախարար, գրում է BBC-ն։

Լրատվամիջոցը նշում է, որ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածուն այժմ վերահսկելու է առանցքային առողջապահական գործակալությունները՝ մոտ 80,000 աշխատողներով և տրիլիոն դոլար բյուջեով: Օրենսդիրները կասկածի տակ էին դնում նրա առողջապահական անհիմն պնդումները և պատվաստանյութերի հանդեպ թերահավատությունը:

Նախօրեին Քենեդին թեկնածությունը հաստատվել է ձայների 52 կողմ և 48 դեմ հարաբերակցությամբ: Ոչ մի դեմոկրատ նրան չի աջակցել։ Սենատի մեծամասնության նախկին առաջնորդ Միթչ Մաքքոնելը միակ հանրապետականն է, որը դեմ է քվեարկել Քենեդի կրտսերին: Նա նախարարների կաբինետի վերջին նշանակված անձն է։

Քենեդին այժմ վերահսկելու է այնպիսի գործակալություններ, ինչպիսիք են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC), Սննդի և դեղերի վարչությունը (FDA), Առողջապահության ազգային ինստիտուտը (NIH) և Medicare ու Medicaid ծառայությունների կենտրոնները։

Հավելենք, որ Քենեդի կրտսերը սենատոր Ռոբերտ Քենեդիի որդին և 60 տարի առաջ սպանված ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին է։ Նա 2024 թվականի նախագահական մրցապայքարին մասնակցում էր որպես անկախ թեկնածու, սակայն օգոստոսին դուրս էր մնացել ընտրապայքարից և հայտարարել Թրամփին պաշտպանելու մասին: Քենեդի կրտսերը քննադատության է ենթարկվել իր հակապատվաստանյութային դիրքորոշման համար և մեղադրվել COVID-19-ի ժամանակ պատվաստանյութերի անվտանգության ու արդյունավետության մասին դավադրության տեսություններ տարածելու մեջ:

Հավելենք, որ դեռևս նախագահի անկախ թեկնածու լինելու ընթացքում քարոզարշավի ժամանակ նա հայտարարել էր, որ իր վարչակազմը կաջակցի Հայաստանին և Արցախին։ 2023 թվականի դեկտեմբերին X-ի միկրոբլոգում հրապարակված տեսաուղերձում Քենեդին հայտարարել էր, որ ևս «մեկ պատերազմ կանխելու և ազատության ու ժողովրդավարության սկզբունքները պաշտպանելու համար ԱՄՆ կառավարությունը պետք է մոբիլիզացնի տարածաշրջանային աջակցությունը հայերի ինքնապաշտպանության և ինքնորոշման իրավունքին և պաշտպանի արցախահայության անվտանգ վերադարձն իրենց պատմական հայրենիք»։

Նա նշել էր, որ Ադրբեջանը հարձակման է անցել և տեղահանել ամբողջ 120 հազար հայ բնակչությանը։ Անցյալ տարի ապրիլին էլ նա սոցցանցում գրառմամբ հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և հայտարարել, որ «պետք է գործել հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար՝ կոչ անելով ազատ արձակել պատանդներին և կիրառել պատժամիջոցներ՝ մինչև բնիկ հայերի Արցախ վերադարձի ապահով ու կենսունակ ճանապարհին հասնելը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի