Սյունիքի մարզում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ ՏԿԵՆ

Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Նռնաձորի վարչական տարածքում, ճանապարհների կառուցման աշխատանքներով պայմանավորված, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ հայտնում են ՏԿԵ նախարարությունից։
«Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,- ասված է հաղորդագրությունում։