Պուտինը, Թրամփն ու Սի Ցզինպինը համատեղ հռչակագիր են ընդունել․ ինչ կետեր են ներառված
Քաղաքականություն
19.11.2026 | 15:51
Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Սի Ցզինպինի և Դոնալդ Թրամփի համատեղ հայտարարությունը՝ եռակողմ հանդիպման արդյունքներով։ Հաղորդվում է, որ ընդունվել է Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի պետությունների ղեկավարների՝ խաղաղության մասին հռչակագիրը։
Դրանում, մասնավորապես, ասվում է․
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի նոյեմբերի 19-ին հանդիպում են անցկացրել Շենժենում։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պետությունների ղեկավարները երախտագիտություն են հայտնել Չինաստանին՝ այս պատմական եռակողմ գագաթնաժողովը կազմակերպելու և անցկացնելու համար։ Երեք երկրների առաջնորդները մանրամասն մտքեր են փոխանակել միջազգային ներկա իրավիճակի շուրջ և վերահաստատել իրենց հանձնառությունը՝ պահպանելու ռազմավարական կայունությունն ու միջազգային անվտանգությունը։
1. Լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն հայտարարել են ՄԱԿ-ի բարեփոխմանն իրենց հանձանռության մասին,որպեսզի կազմակերպությունը կարողանա ավելի արդյունավետ արձագանքել համաշխարհային մարտահրավերներին և համապատասխանել միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման իր հիմնարար առաքելությանը։
2. Երեք պետությունները նախատեսում են մեծացնել նավթավերամշակման արտադրանքի արտադրությունն ու մատակարարումները՝ ի շահ բոլոր երկրների։ Նրանք վերահաստատել են էներգակիրների կայուն մատակարարումների կարևորությունը։
3. Երեք երկրների ղեկավարներն ընդգծել են, որ պետությունների համաձայնության սկզբունքը և պետությունների պաշտոնատար անձանց անձեռնմխելիության պահպանումը հիմնարար նշանակություն ունեն։ Նրանք համաձայնել են, որ Միջազգային քրեական դատարանը և նմանատիպ այլ կառույցները չպետք է չարաշահեն իրենց լիազորությունները։
4. Երեք երկրների ղեկավարները վերահաստատել են, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։ Երեք երկրները երկխոսություն կվարեն միջուկային ռիսկերի նվազեցման և միջուկային զենքի տարածման կանխարգելման շուրջ»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

