ԶԻՆԱՊԱՀ-ի շահառուների հատուցման գումարները 26%-ով բարձրացվել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

2024 թվականի սկզբին ԶԻՆԱՊԱՀ-ի հոգաբարձուների խորհուրդը վերանայել և ինդեքսավորել է շահառուների հատուցման ամսական գումարները՝ բարձրացնելով այն 26%-ով։ Այս մասին Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի տարեկան մամուլի ասուլիսի ընթացքում ասել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը։ 

«2017 թվականին էր օրենքն ուժի մեջ մտել, դրանից հետո չէր վերանայվել։ Մենք որոշեցինք 26%-ով ինդեքսավորել, և այդ որոշումը ուժի մեջ մտավ 2024 թվականի հունվարին։ Արդյունքում՝ մենք տարեկան 4 մլրդ դրամ ավելի գումար ենք վճարելու մեր շահառուներին»,- ասաց Սեյլանյանը։

ԶԻՆԱՊԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի խոսքով՝ Հայաստանում պարտադիր դրոշմանիշային վճար վճարողների և նվիրատուների աջակցությամբ հիմնադրամը իր ուժերի շրջանակում շարունակել է բարեփոխումներ իրականացնել՝ ի բարօրություն հիմնադրամի շահառուների։ 

«Զինապահի գործադիր թիմը, համագործակցելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և պաշտպանության նախարարության հետ, իրականացրել է ԶԻՆԱՊԱՀ-ի գործունեությունը կարգավորող օրենքի մի փոփոխություն, համաձայն որի՝ ԶԻՆԱՊԱՀ-ի երբևէ առաջին կամ երկրորդ խմբի, կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուները, ում զինհաշմանդամության խումբը վերանայվել ու փոխվել է, շարունակում են ստանալ ԶԻՆԱՊԱՀ-ի շահառու դառնալու պահին իրենց նշանակված հատուցման գումարը՝ անկախ կարգի փոփոխության»,- ընդգծեց ԶԻՆԱՊԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։