Վրաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ
Քաղաքականություն
29.04.2025 | 11:38
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։