«Երբեք չպետք է մոռանանք ԱՄՆ-ի «դավաճանության» դասերը»․ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի Լիբերալ կուսակցությունը հաղթել է ընտրություններում

Լուրեր

17.07.2026 | 12:19
Թրամփը հայտարարել է հետախուզական տվյալների գաղտնազերծման մասին՝ Չինաստանին մեղադրելով 2020թ․ ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ
17.07.2026 | 12:05
ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացը՝ ՈՒՂԻՂ
17.07.2026 | 11:50
ՄԻՊ-ի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում․ քաղաքացիներին այլ համար է առաջարկվում
17.07.2026 | 11:34
Զելենսկին Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Եվգենի Խմարային հանձնարարել է կատարել ՊՆ ղեկավարի պարտականությունները
17.07.2026 | 11:27
Գազանջատում՝ Հաղարծին բնակավայրի որոշ հասցեներում 
17.07.2026 | 11:15
ՌԴ-ն արգելել է Թուրքիայից մրգերի ներմուծումը` Ուկրաինային տրվող երաշխիքներին միանալու որոշման ֆոնին
17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
17.07.2026 | 10:31
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.07.2026 | 10:18
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար
17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
Բոլորը

Կանադայի խորհրդարանական ընտրություններում նախնական արդյունքներով  առջատարն է Լիբերալ  կուսակցությունը։ Քաղաքական այս ուժի առաջնորդ, Կանադայի ներկայիս վարչապետ Մարկ Քարնին կգլխավորի երկրի հաջորդ կառավարությունը, փոխանցում է Current time-ը։

Լիբերալները առաջատարն են 161 ընտրատարածքներում, հաջորդում են պահպանողականները՝ 150 ընտրատարածքներով, իսկ ձայների հաշվարկը դեռ շարունակվում է։ CTV News-ը նշում է, որ Լիբերալ կուսակցությունը չի կարողանա ձևավորել միանձնյա մեծամասնություն։ Դրա համար լիբերալները պետք է հաղթեին 343 ընտրատարածքներից 172-ում։

Ընդամենը մի քանի ամիս առաջ  հարցումները մատնանշում էին 2015 թվականից իշխանության գլուխ գտնվող, ոչ ժողովրդականություն վայելող Լիբերալ կուսակցության պարտությունը։ Սակայն ամեն ինչ փոխվեց Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Առևտրային պատերազմը և նրա հայտարարությունները, որ Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը, զայրացրել են կանադացիներին և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները դարձրել են նախընտրական քարոզարշավի հիմնական հարցերից մեկը։

Կանադայի և Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկերի նախկին ղեկավար 60-ամյա Մարկ Քարնին իրեն «հակաթրամփիստ» էր ներկայացնում  և իր նախընտրական քարոզարշավը կառուցել էր Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վրա։ Մասնավորապես՝ նա խոստացել է ընդլայնել արտասահմանյան առևտուրը՝ Միացյալ Նահանգներից կախվածությունը նվազեցնելու համար և կոշտ արձագանքել ամերիկացի առաջնորդի սպառնալիքները։

Պահպանողական կուսակցության 45-ամյա առաջնորդ Պիեռ Պուալևրը կենտրոնացել էր  Կանադայի տնտեսական խնդիրների վրա և քննադատել լիբերալներին՝ նրանց անհաջող տնտեսական քաղաքականության համար։ Այս մարտավարությունը աշխատել է մի քանի տարի։ Այս տարվա սկզբին պահպանողականները հանրային կարծիքի հարցումներում առաջատար էին զգալի տարբերությամբ։ Լիբերալ կուսակցության ժողովրդականություն չվայելող առաջնորդ Ջասթին Թրյուդոն հրաժարական էր տվել մարտին, և ապրիլին Քարնիի գլխավորությամբ լիբերալներն ավելի մեծ ժողովրդականություն սկսեցին վայելել, քան պահպանողականները։

Հաղթանակից հետո Քարնին ասել է, որ իր երկիրը «երբեք չպետք է մոռանա Միացյալ Նահանգների «դավաճանության» դասերը։ «Մենք կհաղթենք այս առևտրային պատերազմում», – ասել է Քարնին Օտտավայում իր կողմնակիցներին՝ միաժամանակ զգուշացնելով Թրամփի մաքսատուրքերի և անեքսիայի սպառնալիքների պատճառով սպասվող «դժվար» օրերի մասին։

«Մենք հաղթահարել ենք ամերիկյան դավաճանության ցնցումը, բայց երբեք չպետք է մոռանանք դասերը»,-հայտարարել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի