Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
Քաղաքականություն
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանյանը վարակվել է կորոնավիրուսով։
Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Շուշիում կայացած բանակցությունների ընթացքում։
Պաշտպանության նախարարի հիվանդության պատճառով թուրքական պատվիրակության հետ հանդիպմանը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը։

