Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը
Քաղաքականություն
29.04.2025 | 12:44
Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, մեկնարկել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։
Ապրիլի 29-ին տեղի ունեցած նախորդ նիստում ականներից պայթյուններից մի շարք «տուժածներ» ցուցմունքներ էին տվել։
Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով նախորդ նիստն էլ տեղի է ունեցել ապրիլի 28-ին, քննվել է Շուշիի ազատագրման գործողությունը։ Հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 1-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի