Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործով նիստում ականների պայթյուններից «տուժածներ» են ցուցմունքներ տվել

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը` դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Դատավարության ընթացքում հարցաքննվել են, իբր, ականների պայթյուններից «տուժածներ», որոնց մեծ մասը դատարան է եկել հենակներով և ձեռնափայտերով։

«Տուժողներից», մասնավորապես, Էլնուր Ասկերովը, պատմել է, թե «վիրավորվել է 2023 թվականի ապրիլի 18-ին, երբ Տերտերի շրջանի Բորսունլու գյուղում անասուններին արածեցնելիս հայ զինվորների կողմից տեղադրված ականներ են պայթել։

Ակիֆ Հուսեյնովն էլ ասել է, թե «իր որդիները՝ Անարը, Ռազին և Բայրամը, ինչպես նաև թոռը՝ Հուսեյնը, պայթել են ականի վրա՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում»։ Պետական ​​մեղադրող Ֆուադ Մուսաևի հարցերին ի պատասխան՝ Հուսեյնովն ասել է, թե ականի պայթյունների հետևանքով զոհվել են իր որդիները՝ Ռազին և Բայրամը, ինքը և մյուս որդին՝ Անարը, ծանր վիրավորվել են, իսկ թոռը՝ Հուսեյնը, թեթև վնասվածքներ է ստացել։

Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցներ Յադիգար Շուքուրովը, Ղահրաման Ռզաևը, Նաջմեդդին Հուսեյնովը, Մահիր Մուստաֆաևը, Սամիր Գոզալովը, Ալի Շուքուրովը, Ֆարիդ Ջաբրայիլին, Թելման Զեյնալովը, Բահրուզ Նասիրովը և Ալեսքեր Գուլիևը պատմել են, որ ականազերծման աշխատանքների ժամանակ ոտք են դրել ականի վրա և ստացել տարբեր վնասվածքներ։

Հրապարակվել են նաև դատաբժշկական փորձաքննության արդյունքներ։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է ապրիլի 29-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի