Ռուբեն Վարդանյանի շինծու գործով նիստում ցուցմունք են տալիս իբրև թե «ականների պայթյուններից տուժածները»

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում շարունակվում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատական նիստը։ Ադրբեջանական լրավամիջոցների փոխանցմամբ՝ դատական նիստը ընթանում է, այսպես կոչված, «տուժողների» հարցաքննությամբ։ Նշվում է, թե նրանց մեծ մասն ականների պայթյուններից «տուժածներ» են, որոնց ոտքերն անդամահատվել են։

«Տուժողների» մեծ մասը դատարան է եկել հենակներով և ձեռնափայտերով։

Մասնավորապես, «տուժողներից» Հասանլի Ալիևը հայտարարել է, թե «2024 թվականի փետրվարի 4-ին իր բակում անասուններ արածեցնելիս կանգնել է հայերի կողմից տեղադրված ականի վրա»։

«Արդյունքում, իմ ձախ ոտքի ստորին հատվածի մեկ երրորդը անդամահատվել է»,- ասել է նա։

Հավելենք, որ Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով նախորդ նիստերում էլ տարբեր զինվորներ էին ցուցմունքներ տվել՝ հայտարարելով, թե իբր, վիրավորվել են հայկական բանակի և «հայկական անօրինական զինված կազմավորումների կողմից» իրականացված սադրանքների ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի