Մակրոնը Թրամփի վերադարձը Սպիտակ տուն «էլեկտրաշոկ» է անվանել և նախազգուշացրել Ուկրաինայում «կապիտուլյացիային» հավասար հնարավոր խաղաղության ծրագրի մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն «էլեկտրաշոկ» է անվանել, որը պետք է Եվրոպային ստիպի ապահովել իր, ինչպես նաև Ուկրաինայի ապագան։ Նա նախազգուշացրել է Ուկրաինայում խաղաղության  մասին, որը հավասարազոր կլինի «կապիտուլյացիայի», գրում է France 24-ը։

Էմանուել Մակրոնն ասել է, որ միայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է իր երկրի անունից բանակցել Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար՝ նախազգուշացնելով, որ «խաղաղությունը, որը հնարավոր կապիտուլյացիա է», «վատ նորություն կլինի բոլորի համար», այդ թվում՝ ԱՄՆ-ի։

«Միակ հարցն այս փուլում այն ​​է՝ արդյո՞ք նախագահ Պուտինն իսկապես և վստահաբար պատրաստ է համաձայնել հրադադարի այս հիմքի վրա: Դրանից հետո ուկրաինացիները պետք է բանակցեն Ռուսաստանի հետ»,- ասել է Մակրոնը Ելիսեյան պալատում Financial Times-ին տված հարցազրույցում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի առանձին հեռախոսազրույցներ էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, նաև կոչ արել ամերիկացի պաշտոնյաներին բանակցություններ սկսել՝ գրեթե երեք տարի տևած հակամարտությունը դադարեցնելու համար։

Մակրոնը Financial Times-ին ասել է, որ Թրամփը ստեղծել է «հնարավորությունների պատուհան» բանակցային լուծման համար, որտեղ «յուրաքանչյուրը պետք է խաղա իր դերը»՝ հավելելով, որ այժմ Զելենսկիի խնդիրն է քննարկել տարածքային և ինքնիշխանության հարցերը։

«Միջազգային հանրությունը եվրոպացիների հատուկ դերակատարմամբ պետք է քննարկի անվտանգության երաշխիքները և ավելի լայն՝ անվտանգության շրջանակը ամբողջ տարածաշրջանի համար: Այստեղ մենք դերակատարում ունենք»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։

Բացի այդ, Մակրոնը Թրամփի վերադարձը որակել է որպես «էլեկտրաշոկ», որը պետք է ստիպի Եվրոպային ապահովել իր, ինչպես նաև Ուկրաինայի ապագան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի