Թմրամիջոցի 148 փաթեթից 138-ը հայտնաբերվել ու առգրավվել է

Լուրեր

06.10.2026 | 17:17
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:14
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները փետրվարի 8-ին ստացան հավաստի տեղեկություն, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում հաշվառված, բայց Երևանում բնակվող 32-ամյա մի տղամարդ ձեռք է բերել մեծ քանակի թմրամիջոց և «Տելեգրամ» հավելվածի միջոցով փորձում է իրացնել․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Տեղեկությունն իրացվեց Վայոց ձորի պարեկների և Եղեգնաձորի համայնքային ոստիկանների հետ համատեղ: 32-ամյա տղամարդը, իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով, հայտնաբերվեց Մալիշկա գյուղի տարածքում: Նկատելով ոստիկանության ծառայողներին` նա մեքենայով դիմեց փախուստի Երևանի ուղղությամբ:

Արենի գյուղի մոտ իրավապահները փորձեցին կանգնեցնել «ԲՄՎ»-ն: Այդ ընթացքում տղամարդն ընթացքի ժամանակ մեքենայի պատուհանից նետեց մի քանի փաթեթ: Այնուհետև, չենթարկվելով մեքենան կանգնեցնելու ոստիկանների օրինական պահանջին, փորձեց շարունակել փախուստը. առաջ վարելով` նախ մեքենայով հարվածեց ոստիկանների վարած մի մեքենայի, ապա հետընթաց կատարելով` մեկ այլ մեքենայի:
Փախուստը կանխվեց. տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց Վայոց ձորի մարզային վարչություն:

Այստեղ նա հայտնեց, որ փետրվարի 4-ին համացանցի «Տելեգրամ» հավելվածի միջոցով կապ է հաստատել մի օգտատիրոջ հետ, պայմանավորվածության համաձայն` Կոտայքի մարզում, Ջրվեժից Գառնի տանող ավտոճանապարհի հարակից դաշտում, թաքստոցից վերցրել է հաշիշի յուղ հավելած մարիխուանայի 148 փաթեթ, դրանցից մոտ 10-ը փետրվարի 8-ին տեղադրել է Վայոց ձորի մարզի տարբեր տարածքներում՝ յուրաքանչյուրի համար ստանալով 10 դոլար, ևս մի քանի փաթեթ նետել է հետապնդման ժամանակ, իսկ մնացածը պոլիէթիլենային տոպարկով գտնվում է մեքենայի մեջ:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նույն օրը կատարված զննությամբ մեքենայում հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպարկ` թմրանյութի 120 փաթեթով: Հայտնաբերվել է նաև հետապնդման ընթացքում նետած 11 փաթեթ, ևս յոթ փաթեթ հայտնաբերվել է արդեն տեղադրած թաքստոցներում:

32-ամյա տղամարդը կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է:

`