Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող Total Chess World Championship Tour Pilot 2026 շախմատի մրցաշարի նոկաուտ փուլի առաջին խաղային օրը Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 11։9 հաշվով հաղթել է հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտին։
Նոկաուտ փուլն անցկացվում է նոյեմբերի 17-ին և 18-ին։ Յուրաքանչյուր օր շախմատիստները խաղում են 7 պարտիա՝ 4-ը՝ կայծակնային, 2-ը՝ արագ և 1-ը՝ դասական։
Կայծակնային շախմատում ամեն հաղթանակի համար մասնակիցները վաստակում են 1 միավոր, արագ շախմատում՝ 4, իսկ դասական շախմատում՝ 8 միավոր։
Դասական շախմատի առաջին պարտիան ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով։
Նոյեմբերի 18-ին՝ Հայաստանի ժամանակով 18։00-ին, Հայկ Մարտիրոսյանը և Ռիխարդ Ռապորտը կշարունակեն իրենց պայքարը։
Հիշեցնենք, որ խմբային փուլում հայ շախմատիստը ոչ-ոքի արդյունքով էր ավարտել հոլանդացի Անիշ Գիրիի, ադրբեջնացի Շախրիար Մամեդյարովի և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Աբհիմանյու Միշրայի հոտ հանդիպումները, հաղթել էր աշխարհի 16-րդ չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենին ու պարտվել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին: Մարտիրոսյանը 13 միավորով երրորդ տեղն էր գրավել C խմբում ու չէր կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ:

