Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ ԱԹՍ-ն հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի սարկոֆագին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքը, զինված հզոր պայթուցիկ մարտագլխիկով, երեկ երեկոյան հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի ավերված 4-րդ էներգաբլոկի՝ ճառագայթումից աշխարհը պաշտպանող սարկոֆագին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հարվածի տեսանյութը հրապարակելով։

Նա նշել է, որ «Կիևն այն կառուցել է Եվրոպայի և աշխարհի այլ երկրների հետ միասին, Ամերիկայի հետ միասին՝ բոլորի հետ, որոնք ցանկանում են իրական անվտանգություն մարդկանց համար»։

Խոսքը նոր կառույցի մասին է, որի կառուցման համար ավելի քան 45 դոնոր երկրներ հատկացրել են 2,2 մլրդ եվրո։ Սարկոֆագը կառուցվել է հին «ապաստանի» օբյեկտի վրա կառուցված 4-րդ էներգաբլոկը մեկուսացնելու համար, որն ավերվել էր 1986 թվականին պայթյունի հետևանքով:

«Աշխարհում միակ պետությունը, որը կարող է հարձակվել նման օբյեկտների վրա, գրավել ատոմակայանների տարածքը և ռազմական գործողություններ վարել՝ առանց հետևանքները հաշվի առնելու, այսօրվա Ռուսաստանն է։ Եվ սա ահաբեկչական սպառնալիք է ամբողջ աշխարհի համար»,- նշել է Զելենսկին։

Նա հայտնել է, որ ԱԹՍ-ից վնասվել է Չեռնոբիլի ատոմակայանի ապաստարանը, հրդեհը մարվել է։ Ներկայում ճառագայթային ֆոնը չի ավելացել, այն մշտապես վերահսկվում է։ Նախնական հաշվարկներով՝ սարկոֆագին հասցված վնասը զգալի է։

«Ռուսաստանն ամեն գիշեր նման հարձակումներ է իրականացնում ուկրաինական ենթակառուցվածքների և մեր քաղաքների դեմ, այն շարունակում է մեծացնել իր բանակը։ Ռուսաստանը չի փոխում իր խելագար հակամարդկային պետական ​​հռետորաբանությունը, իսկ դա նշանակում է, որ Պուտինը հաստատ չի պատրաստվում բանակցությունների, նա պատրաստվում է շարունակել խաբել աշխարհին։ Ահա թե ինչու է անհրաժեշտ կյանքը գնահատողների միասնական ճնշումը ագրեսորի վրա: Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի իր արածերի համար»,- հայտարարել է Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի