Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 75-րդ տարեդարձի առիթով: Նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ընդունեք խնդրեմ ջերմագին շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Չինաստանը մեծ ճանապարհ է անցել պետության կայացման և զարգացման, ժողովրդի բարեկեցության …

