14 Փետրվար 2025 | 16:49
ՀՔԱՎ-ն ամփոփել է 2024թ․-ին Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքները
2024 թ․ ապրիլի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին հայտարարեց, որ․ «Ոստիկանությունը մեկն է այն կառույցներից, բայց հիմնականը, որն ընդունված է անվանել ուժային կառույց: Բայց սա չի նշանակում, որ ուժը Ոստիկանության առաջնային գործիքն է: Ոչ, ուժը Ոստիկանության ամենավերջին գործիքն է: Եվ իհարկե, Ոստիկանության առաջնային նպատակը պետք է լինի ամեն ինչ անել, …