Հոգեբանական աջակցություն Ստեփանավան քաղաքում տեղի ունեցած խոշոր հրդեհից տուժածներին

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը
2025 թվականի փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները մեկնել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաք՝ Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած ծանր հրդեհի հետևանքով տուժած քաղաքացիներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Հոգեբանական աջակցությունն արտակարգ իրավիճակների մասնագետների կողմից ուղղված է եղել տուժած քաղաքացիների հոգեկան վիճակի բարելավմանը, սթրեսային իրավիճակների ազդեցության մեղմացմանը։ Աշխատանքի նպատակն էր ոչ միայն սթրեսի մակարդակի նվազեցումը, այլև տուժածների մոտ հաղթահարման մեխանիզմների ձևավորումը, աջակցության տրամադրումը և այդ ծանր փորձությունների հաղթահարման գործընթացում վերջիններիս աջակցության ցուցաբերումը։

Դեպքի վայրում հոգեբանները հոգեբանական առաջին օգնություն են տրամադրել ընդհանուր թվով 20 քաղաքացու, ովքեր անմիջականորեն տուժել էին տեղի ունեցած հրդեհից։ Նրանք ստացել են հատուկ խորհրդատվություն, որը միտված էր հոգեկան լարվածությունը նվազեցնելուն և հոգեբանական վերականգնմանը։

Նշենք, որ ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը մշտապես հոգեբանական աջակցություն է տրամադրում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հայտնվում են արտակարգ իրավիճակներում և ունեն հոգեբանական օգնության կարիք։ Հոգեբանական աջակցությունն ունի կարևոր դեր, հատկապես խոցելի խմբերի համար, որը նպաստում է ոչ միայն ֆիզիկական վերականգնմանը, այլև զգալի դեր է խաղում հոգեկան առողջության բարելավման գործում, հատկապես այնպիսի իրավիճակներում, երբ քաղաքացիները ստիպված են լինում դիմակայել դժվարին և հոգեբանորեն ծանր իրավիճակներին։