Թուրքիայի նավթային հսկան կրճատում է ռուսական նավթի գնումները ԱՄՆ պատժամիջոցների պատճառով․ Bloomberg

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Թուրքիայի խոշորագույն նավթավերամշակող Tüpraş ընկերությունը կրճատում է ռուսական հումքի և նավթամթերքի ներկրումը՝ ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը:

Այս քայլը տեղի է ունենում այն բանից հետո, երբ անցյալ ամիս Վաշինգտոնը լայնածավալ սահմանափակումներ է մտցրել Մոսկվայի էներգետիկ համակարգի վրա։

Փետրվարի 27-ից Türkiye Petrol Rafinerileri AŞ-ն (Tüpraş) այլևս չի ընդունի այն բեռնափոխադրումները, որոնք գերազանցում են G7 երկրների կողմից սահմանված գնային շեմը, Bloomberg-ին հայտնել է որոշմանը ծանոթ աղբյուրը։

Հունվարի 10-ին պատժամիջոցների հայտարարումից հետո ընկերությունն արդեն դադարեցրել է ռուսական նավթի գնումը սահմանաչափից բարձր գնով, սակայն կշարունակի ստանալ նախապես համաձայնեցված մատակարարումները մինչև վերջնաժամկետը։ Պատժամիջոցները գնորդներին ստիպել են ավելի զգուշանալ ռուսական նավթի հետ առևտրային գործարքներից, ներառյալ՝ խոշոր ներկրողներին, ինչպիսիք են Թուրքիան, Հնդկաստանը և Չինաստանը:

Tüpraş-ը, որն իր հումքի զգալի մասը ստանում էր Ռուսաստանից, Urals տեսակի նավթի խոշորագույն գնորդներից մեկն է եղել։ Bloomberg-ի կողմից հավաքագրված նավերի հետագծման տվյալները ցույց են տալիս, որ ընկերության գնումները կազմել են անցյալ տարվա Ռուսաստանի ծովային հումքի արտահանման մոտավորապես 5,5 տոկոսը:

Ռուսաստանը դարձել է Թուրքիայի նավթի խոշորագույն մատակարարը 2022 թվականին Ուկրաինա ներխուժելուց հետո՝ մատակարարելով երկրի հումքի և նավթամթերքի ներմուծման մոտ 65 տոկոսը։

Այնուամենայնիվ, նոր սահմանափակումները կարող են ստիպել Tüpraş-ին այլընտրանքային աղբյուրներ փնտրել G7-ի կողմից սահմանված գների սահմանաչափերին համապատասխանելու համար՝ 60 դոլար մեկ բարել հումքի համար, 100 դոլար՝ բարձրակարգ վառելիքի և 45 դոլար՝ զեղչված ապրանքների համար:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Tüpraş-ը կշարունակի գնել ռուսական նավթը սահմանաչափից ցածր գներով, թե կանցնի այլ մատակարարների: ՌԴ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ նավթ չի վաճառի այն գնորդներին, որոնք հավատարիմ են մնում Արևմուտքի կողմից սահմանված սահմանափակումներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի