Կարեն Գիլոյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Գիլոյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Գիլոյանը հայտնել էր, որ ընտրվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA) …

