Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել ապագայում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ուկրաինայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) ներկայում քիչ հավանական է, բայց տեսականորեն հնարավոր է ապագայում։ Այս մասին հայտարարել է ամերիկյան Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցությունն այս փուլում չի կարող դիտարկվել, քանի որ առանց դրա հնարավոր չի լինի խաղաղ ճանապարհով լուծել ռուս-ուկրաինական հակամարտությունը։

«ՆԱՏՕ-ին [Ուկրաինայի] անդամակցելը քիչ հավանական է՝ հաշվի առնելով այն իրողությունները, որում մենք հայտնվել ենք»,- ասել է Հեգսեթը Breitbart News-ին տված հարցազրույցում:

«Եթե դուք ցանկանում եք բանակցային խաղաղություն, ցանկանում եք հրադադար, ցանկանում եք երկարատև խաղաղության հնարավորություն, դա իրականում այժմ չի դիտարկվում», – ընդգծել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Փետրվարի 12-ին Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ Փիթ Հեգսեթը անիրատեսական նպատակ է անվանել Ուկրաինայի վերադարձը մինչև 2014 թվականի սահմաններին և Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի