Միքայել Մինասյանի կողմից ստեղծված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, փողերի լվացում կատարելու մեջ մեղադրվող երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան

Լուրեր

27.03.2025 | 00:25
Հայ շախմատիստները նվաճել են շախմատի Աշխարհի գավաթի ուղեգրեր
27.03.2025 | 00:22
Երկրաշարժ Բավրա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք
26.03.2025 | 23:19
Ուկրաինան Ֆրանսիայից կստանա 2 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ ռազմական օգնության փաթեթ. Մակրոն
26.03.2025 | 22:59
Հայաստանի նկատմամբ վերջերս աճող սպառնալիքները հիշեցնում են նախկին ռազմական էսկալացիաները. ՀՀ ԱԳ փոխնախարար
26.03.2025 | 22:45
Էրդողանն ընդդիմությանը մեղադրել է մարդկանց խաբելու, փողոց դուրս բերելու և երկրում քաոս ստեղծելու մեջ
26.03.2025 | 22:29
Քննարկվել են ԵԱՀԿ կազմակերպության շրջանակներում ՀՀ համագործակցությանն առնչվող հարցեր
26.03.2025 | 22:15
Լրագրողները պետք է պաշտպանված լինեն ցանկացած տեսակի անհարկի միջամտությունից կամ ճնշումից. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում միջադեպի մասին
26.03.2025 | 22:02
Թրամփը գովաբանել է Էրդողանին Թուրքիայում աճող քաղաքական ճնշումների ֆոնին․ Bloomberg
26.03.2025 | 21:45
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.03.2025 | 21:29
Թրամփի հատուկ բանագնացը հայտարարել է, թե Ուկրաինայի կողմից փոխանցված միջուկային զենքը ռուսական է եղել
26.03.2025 | 21:15
ԱՄՆ-ն ՀՀ-ին կոչեց ռազմավարական գործընկեր․ սա ուղերձ է Ալիևին՝ եթե հարձակվես, ինձ հետ գործ կունենաս․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2025 | 21:06
Ստորագրվել է ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը
26.03.2025 | 20:54
Հաղորդում հանցագործության մասին. ՀԺՄ հայտարարությունը ԱԺ-ում միջադեպի կապակցությամբ
26.03.2025 | 20:43
ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցները չեղարկելու պայմանը Ուկրաինայից զորքերի դուրսբերումն է. ԵՄ պաշտոնյա
26.03.2025 | 20:30
Հայաստանում ամեն ժամ 3 մարդ է մահանում․ որոնք են հիմնական պատճառները
Բոլորը

Դատախազը 2025 թվականի փետրվարի 13-ին իրավասու դատարան է հանձնել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ի կողմից ստեղծված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, փողերի լվացում կատարելու, իրավաբանական անձ ստեղծելու և այն օգտագործելու միջոցով ապօրինի գործունեություն իրականացնելու մեջ մեղադրվող Վ.Ս.-ի և Ա.Պ.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով հաստատվել է, որ Մ.Մ.-ն, Լ.Ա.-ն Ա.Պ.-ի, Ա.Հ.-ի և Վ.Ս.-ի հետ, Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող «Շին Տավր» ՍՊ ընկերության (2018 թվականի մայիսի 23-ից՝ «Երևան Մոլ» ՍՊ ընկերություն) բաժնեմասերը ձեռք բերելու նպատակով, փաստացի իրենց պատկանող՝ արտերկրում գրանցված կազմակերպությունների միջև 2013 և 2014 թվականին կնքել են ձևական վարկային պայմանագրեր: Պայմանագրերի հիման վրա՝ նույն թվականներին վերոնշյալ կազմակերպություններից մեկի բանկային հաշվից հանցավոր ծագում ունեցող` ընդհանուր 3 միլիոն 700 հազար եվրո փոխանցվել է մյուս կազմակերպության բանկային հաշվին:

Վերոնշյալ գումարից 3 միլիոն 620 հազար եվրոն փոխանցվել է Մ.Մ.-ին և Լ.Ա.-ին փաստացի պատկանող՝ արտերկրում գրանցված «MLRE LTD» ընկերության հաշվին, որի անունից որպես լիազորված անձ հանդես է եկել Ա.Պ.-ն: Բացի այդ, Մ.Մ.-ին փաստացի պատկանող ոչ ռեզիդենտ մեկ այլ կազմակերպության հաշվից 2013 թվականի մայիսի 6-ին կանխիկացված 1 միլիոն 250 հազար ԱՄՆ դոլարից 1 միլիոն ԱՄՆ դոլարը նույն օրը մուտքագրվել է «MLRE LTD» ընկերության հաշվին: Այնուհետև, ոչ ռեզիդենտ մեկ այլ կազմակերպությունից 2013 թվականի հունիսի 5-ին և 6-ին «MLRE LTD» ընկերության հաշվին փոխանցվել է ընդհանուր 3 միլիոն 50 հազար եվրո, իսկ 2013 թվականի դեկտեմբերի 11-ին ոչ ռեզիդենտ մեկ այլ կազմակերպությունից՝ 1 միլիոն 764 հազար 965 ԱՄՆ դոլար: «MLRE LTD» ընկերության հաշվին փոխանցված գումարները միախառնվել են ընկերության հաշվին եղած՝ հանցավոր ծագում ունեցող գումարներին, որից հետո «MLRE LTD» ընկերության կողմից՝ ի դեմս Ա.Պ.-ի, 2013 թվականի հունիսի 21-ից մինչև 2014 թվականի հունվարի 29-ն ընկած ժամանակահատվածում «Շին Տավր» ՍՊ ընկերության հաշվին փոխանցվել է 3 միլիարդ 124 միլիոն 800 հազար ՀՀ դրամ՝ «կանոնադրական կապիտալի ներդրում» նպատակով:

Արդյունքում՝ «MLRE LTD» ընկերությունը դարձել է «Շին Տավր» ՍՊ ընկերության բաժնետեր՝ 30 տոկոսի չափով: Միաժամանակ, 2013 թվականի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած՝ «Շին Տավր» ՍՊ ընկերության մասնակիցների ժողովի ընթացքում Մ.Մ.-ի և Լ.Ա.-ի մտերիմ, վերջիններիս պատկանող մի շարք ընկերությունների աշխատակից և հանցավոր կազմակերպության մասնակից Վ.Ս.-ն նշանակվել է ընկերության տնօրեն:

Գործարքներին օրինական տեսք հաղորդելու նպատակով՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ «Երևան Մոլ» ՍՊ ընկերության 30 տոկոս բաժնեմասի իրական պատկանելությունը թաքցնելու նպատակով, 2019 թվականի հունվարի 15-ին «MLRE LTD» ընկերությունը՝ ի դեմս լիազորված անձ Ա.Պ.-ի, և Վ.Ս.-ն կնքել են բաժնեմասի առուվաճառքի ձևական պայմանագիր: Պայմանագրով «MLRE LTD» ընկերությունն իրեն պատկանող՝ «Երևան Մոլ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալի 30 տոկոսը կազմող 30 բաժնեմասն իբրև 3 միլիարդ 200 միլիոն դրամով ամբողջությամբ վաճառել է Վ.Ս.-ին՝ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գումարները:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Մ.Մ.-ն, Լ.Ա.-ի, Ա.Պ.-ի և այլ անձանց հետ համատեղ, հանցավոր կազմակերպության կազմում, Գ.Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ և այլ անձանց օժանդակությամբ, իրավաբանական անձ ստեղծելու և այն օգտագործելու միջոցով իրականացրել են ապօրինի գործունեություն: Բացի այդ, Մ.Մ.-ն ՀՀ ռեզիդենտ մի շարք ընկերությունների ղեկավարների հետ պայմանավորվածության շրջանակներում պատրաստակամություն է հայտնել իրեն պատկանող վերոնշյալ կազմակերպության համար առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու դիմաց, օգտագործել իր՝ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտում Հայաստանի դեսպան, ՀՀ նախագահի ընտանիքի անդամ լինելու գործոնն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը: Արդյունքում՝ ոչ ռեզիդենտ կազմակերպության հայաստանյան հաշիվը համալրվել է 6 միլիարդ 103 միլիոն 104 հազար դրամով, 12 միլիոն 795 հազար ԱՄՆ դոլարով, 952 միլիոն 281 հազար ՌԴ ռուբլիով և 1700 եվրո:

Վերոնշյալի արդյունքում՝ ՀՀ ռեզիդենտ ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է չվճարված հարկերի տեսքով՝ առանձնապես խոշոր չափերով 1 միլիարդ 504 միլիոն 382 հազար ՀՀ դրամի վնաս:

Ապօրինի գործունեություն իրականացնելու համար ստեղծված կազմակերպության հաշվեհամարին 2013-2018 թվականների ընթացքում տարբեր ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից փոխանցված, ինչպես նաև Մ.Մ.-ի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց՝ այդ թվում Ա.Պ.-ի կողմից իրականացված կանխիկ մուտքագրման գործարքների արդյունքում գոյացած առանձնապես խոշոր չափերով՝ 6 միլիարդ 103 միլիոն 104 հազար ՀՀ դրամը, 12 միլիոն 795 հազար ԱՄՆ դոլարը, 952 միլիոն 281 հազար ՌԴ ռուբլին և 1700 եվրոն նույն ժամանակահատվածում գրեթե ամբողջությամբ կանխիկացվել են Մ.Մ.-ի հետ փոխկապակցված անձանց կողմից, դրանց մի մասը մի շարք անձանց՝ այդ թվում Ա.Պ-ի կողմից կանխիկ մուտքագրվել և միախառնվել է Մ.Մ.-ի հետ փոխկապակցված մի շարք ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ֆինանսական միջոցներին:

Այնուհետև, ընկերություններից մեկը՝ ի դեմս հիմնադիր և տնօրեն Բ.Ս.-ի, գլխավոր հաշվապահ Ա.Մ.-ի, ստացված միջոցները միախառնելով այդ ընկերության հաշվին ստացված՝ դրա օրինական գործունեությամբ չհիմնավորվող և հանցավոր ծագում ունեցող մյուս գումարների հետ, 11 միլիարդ 154 միլիոն 994 հազար ՀՀ դրամ ներդրել է «Վելոֆիրմա» ՍՊ ընկերությունում («Double Tree by Hilton» հյուրանոց)՝ վերջնարդյունքում օրինականացնելով հանցավոր ծագում ունեցող առանձնապես խոշոր չափերով գումարները:

Դատախազը 2025 թվականի փետրվարի 13-ին հաստատել է Վ.Ս.-ի և Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: