Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Առավոտը կրկին բարի չէր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող միանգամից երկու բիզնեսի համար․ ըստ Քննչական կոմիտեի՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնը չի վճարել ավելի քան 492 մլն դրամի, իսկ «Մուլտի տրանսպորտ» ընկերությունը՝ 1 մլրդ 137 մլն դրամի հարկ։ Նախաձեռնվել են քրեական վարույթներ, Ծառուկյանի ընկերությունների աշխատակիցներից երկուսը կալանավորվել են, ևս երկուսի նկատմամբ ընտրվել է տնային կալանքը։ 

Նմանօրինակ հաղորդագրությունները վերջին շաբաթների ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմներով են տարածվում․ Փաշինյանը կատարում է նախընտրական խոստումը։

«Ձեզ հայտնի շրջանակների՝ բոմժ դառնալու պրոցեսն այլևս անշրջելի է»,- քարոզարշավից առաջ ասել էր Փաշինյանը։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններն ու գործարանները մեկը մյուսի հետևից կա՛մ պետականացվում են, կա՛մ իրավապահ մարմիններն առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու, փողերի լվացման կամ այլ բնույթի հանցագործություններ հայտնաբերելու մասին հաղորդագրություններ են տարածում։ Այս պահի դրությամբ՝ պետության տնօրինմանն է հանձնվել Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը, «Մուլտի Վելնես» մարզաառողջարանական համալիրը, «Արարատ» գինու-օղու-կոնյակի գործարանը, իսկ «Շանգրի լա» խաղատան լիցենզիան դադարեցվել է։ Մնացած ընկերությունները շարունակում են մնալ կապարակնքված։

«Արարատցեմենտ»-ում կառավարիչ է նշանակվել Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Գործարանի պետականացումը ևս Փաշինյանի նախընտրական խոստումներից էր։

Օրեր առաջ պետության կառավարմանը և պահպանմանը հանձնվեց նաև «Արարատ» գինու-օղու-կոնյակի կոմբինատը։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանը՝ հիմքում դնելով Ծառուկյանի և նրա ընտանիքի դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումը։ Կոմբինատի կառավարիչ է նշանակվել Գարիկ Բոշյանը։

«Ծառուկյանը, Կարապետյանը, Ռոբերտը ոնց որ 2 բոթասից սկսել են, 2 բոթաս էլ ես իրենց հասցնելու եմ ձեր աջակցությամբ»,- քարոզարշավի ժամանակ հայտարարել էր Փաշինյանը։

5 օր առաջ «Երևան Վելնես» նոր անվամբ դռները բացեց նախկինում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես»-ը։ Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ մարզաառողջարանական համալիրն անցել է Երևանի քաղաքապետարանին։ 

«Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա՝ 60-րդ հոդվածի անօտարելի հողի վրա, կառուցված է խախտումներով։ Պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը՝ Երևանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը և շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին»,- Factor TV-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ պարզաբանել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Շանգրի լա» խաղատան լիցենզիայի դադարեցման մասին գրառում էր կատարել  էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հրապարակելով իր ստորագրած հրամանը։ Որպես պատճառաբանություն՝ նշվել էր, որ ֆինանսական հոսքերի մեջ եղել են անհամապատասխանություն, խեղաթյուրված և կեղծ տվյալներ։  

Արդեն շուրջ մեկ ամիս կալանավորված Ծառուկյանի մյուս բիզնեսների ճակատագիրը դեռևս մնում է անորոշ․ դրանց գործունեության մասին նորություններ են ստացվում միայն իրավապահ մարմինների և ՊԵԿ հաղորդագրությունների միջոցով։

Անորոշության մեջ են նաև փակված ընկերությունների աշխատակիցները։ Ծառուկյանը նրանց փորձում է գոտեպնդել բանտից։

«Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավը՝ իմ ցավը»,- օրեր առաջ ՔԿՀ-ից ուղերձ էր փոխանցել նա։ 

Փաշինյանն իր հերթին խոստանում է՝ նրանք անգործ չեն մնա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան