Քաղաքապետարանը վաղը կբացի Ծառուկյանի «Մուլտի Վելնես»-ը․ 4 օր է՝ մաքրման աշխատանքներ են կատարվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելուն զուգահեռ փակված «Մուլտի Վելնես» մարզաառողջարարական համալիրը վաղը կբացվի։ Այս մասին հայտնում է Factor TV-ի աղբյուրը։ Մեզ փոխանցել են, որ վաղն առավոտյան ժամը 07։00-ից համալիրը, որը 24 օր փակ է, կաշխատի բնականոն հունով։  

Factor TV-ն այսօր այցելել է «Մուլտի Վելնես», որտեղ Երևանի քաղաքապետարանի շուրջ մեկ տասնյակ աշխատակիցներ կային։ Նրանք նշեցին, որ մի քանի օր է՝ կապարակնքված դռները բացել և ներսում մաքրման, սարքավորումների և մարզասարքերի թարմացման աշխատանքներ են կատարում։

Արման Փիրոյանը, որը «Մուլտի Վելնես» մարզաառողջարարական համալիրի գլխավոր տնօրենն էր, Factor TV-ի զրույցում նշեց, որ վերաբացման մասով ինքը պաշտոնական որևէ ծանուցում չի ստացել, տեղեկությունն իրեն փոխանցել են համալիրի աշխատակիցները։

«Ես իմ գույքի մասով քննիչից դեռ որոշում չեմ ստացել, իմ գույքն ո՞վ կարող է տիրապետել, օգտագործել։ Դեռ քննական վիճակը շարունակվում է, դեռ ոչ մի բան քննիչը չի տվել, որոշում չի կայացվել, քաղաքապետարանը եկել, ասում է՝ ես բացել եմ, մաքրություն եմ անում: Մեկ է՝ գիտեն, որոշում են կայացրել, որ գույքն օգտագործելու են, իբր, հանձնելու են իրենց, կարող են օգտագործել: Այ այսպես, իրենք իրենց որոշում են կայացրել, ասում են՝ նաև ժամանակավոր կառավարիչ նշանակել»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ին խուզարկությունից հետո մարզաառողջարարական համալիրն անորոշ ժամանակով փակվել է, բոլոր մուտքերը՝ կապարակնքվել և փակցվել ոստիկանական դեղին ժապավեններ։ Դրանից երեք օր անց ՊԵԿ-ը հնչեղ տեսանյութ էր հրապարակել՝ բացահայտվել է 2,6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան