Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
Բոլորը

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ ու կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց «Ցելյեի» սլովենացի կիսապաշտպան Սվիտ Սեսլարը` անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Դաշտի տերերի պատասխան գոլը 38-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը, որը տպավորիչ հարվածով դարպասը գրավեց տուգանայինից:

Երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիային» կամային հաղթանակ պարգևեց փոխարինման մտած բրազիլացի Կառլոս Ֆրանսան:

Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 11-ին Սլովենիայում։

«Ցելյեի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատ-Արմենիան» որակավորման վերջին փուլում մրցելու է «Սլովան» (Սլովակիա) – «Մյելբյու» (Շվեդիա) զույգի հաղթողի հետ։ Պարտվողը եվրագավաթներում պայքարը շարունակելու է Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում ու մրցելու է «Կուպս» (Ֆինլանդիա) – «Ունիվերսիտատյա Կրայովա» (Ռումինիա) զույգի հաղթողի հետ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման նախորդ երկու փուլերում «Արարատ-Արմենիան» պայքարից դուրս է թողել Լատվիայի չեմպիոն «Ռիգային» (2:0, 2:3) ու իռլանդական «Շեմրոք Ռովերսին» (2:0, 1:2)` ապահովելով առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։

Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, առաջին հանդիպում

«Արարատ-Արմենիա» (Հայաստան) – «Ցելյե» (Սլովենիա)՝ 2:1

Արթուր Սերոբյան, 38, Կառլոս Ֆրանսա, 70 – Սվիտ Սեսլար, 21 (11մ)