Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Հայաստանի տարբերակը չի հիշատակվել Եվրամիության ՆԳ նախարարների քննարկման ժամանակ, որի ընթացքում, ենթադրաբար, պետք է ներկայացվեր առաջարկ, ըստ որի՝ ապօրինի ներգաղթյալների համար որպես վերադարձի ուղղություններ էին դիտարկվում մի քանի աֆրիկյան երկրներ, ինչպես նաև Ուզբեկստանը, Մոնտենեգրոն և Հայաստանը։

ՆԳ նախարարների ոչ պաշտոնական հեռավար ժողովը կայացել է, բայց Բրյուսելում մեր թղթակցին հայտնել են, որ Հայաստանի տարբերակը չի քննարկվել այդ հանդիպմանը։

«Տեսակոնֆերանսին չի քննարկվել Հայաստանում միգրանտների հաբ բացելու հարցը»,- հայտնել է Factor TV-ի աղբյուրը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ՆԳ նախարարների քննարկման օրակարգում եղել են Իսպանիայի Սեուտա էքսկլավ մարոկկացի ապօրինի միգրանտների ներխուժումը, ինչպես նաև, առհասարակ, դեպի ԵՄ տարածք ապօրինի միգրացիայի կանխարգելումը։

«Ընդհանուր ըմբռնում է եղել ներգաղթյալների ապօրինի տեղափոխման ցանցերի դեմ անդադար պայքարը շարունակելու, ներգաղթյալների վերադարձն ապահովելու, ԵՄ սահմաններն ամրապնդելու, երրորդ երկրների հետ խորը գործընկերություն կառուցելու և կանխատեսումները բարելավելու անհրաժեշտության վերաբերյալ։ ․․․Խորհուրդն ընդգծեց երրորդ երկրների հետ համագործակցության և գործընկերությունների հետագա զարգացման կարևորությունը, որ կստեղծեն հնարավորություններ իրենց հայրենի երկրներում ապրող մարդկանց համար և կամրապնդեն միգրացիայի կառավարումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Factor TV-ն հայտնել էր, որ Իտալիայի առաջարկով կոնկրետ Հայաստանում ապօրինի ներգաղթյալների «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց այսօր ԵՄ ներքին գործերի նախարարների խորհրդի տեսակոնֆերանսին չի քննարկվել։ Իսկ արդյո՞ք ընդհանրապես նման օրակարգ քննարկվում է․ Factor TV-ի հարցերին Եվրահանձնաժողովից խոստացելլ են պատասխանել ավելի ուշ։

Մինչ այս, իտալական Corriere della Sera-ն և այլ լրատվականներ հայտնել էին, որ ԵՄ ՆԳ նախարարների այդ առցանց հանդիպմանը քննարկվելու է ապօրինի ներգաղթյալների հարցը, և իտալական կողմն առաջարկելու է «ալբանական տարբերակով» ներգաղթյալների հայրենադարձման կենտրոններ ստեղծել Հայաստանում, աֆրիկյան մի քանի երկրներում՝ Ռուանդա, Գանա, Սենեգալ, Թունիս, Լիբիա, Մավրիտանիա, Եգիպտոս, Ուգանդա, Եթովպիա, ինչպես նաև Ուզբեկստանում և Մոնտենեգրոյում։

Արդեն այսօր Corriere della Sera-ն մեկ այլ հրապարակում է արել, որում այդ երկրների ցանկը կրճատվել է։ Ըստ պարբերականի՝ Իտալիայի ՆԳ նախարարն այդ քննարկմանը ներկայացնելու էր ապօրինի ներգաղթյալների համար Ռուանդայում, Ուգանդայում և Գանայում ճամբարների ստեղծումը դիտարկելու գաղափարը։

Հայաստանի ԱԳ նախարարի խոսնակը Factor TV-ին արդեն հայտնել էր, որ հայկական կողմի հետ նման քննարկում չի եղել։ Անի Բադալյանն ասել էր, որ իրենց այդպիսի տեղեկություն հայտնի չէ։ Միաժամանակ, առաջին անգամ չէ, որ Հայաստանը հիշատակվում է նման նախաձեռնության համատեքստում։

Միացյալ Թագավորության նախաձեռնությունը

2024 թվականի ապրիլին նույն կերպ տեղեկություններ էին տարածվել, որ Միացյալ Թագավորությունը դիտարկում է մի քանի երկրներ՝ ՄԹ-ում հայտնված ապօրինի միգրանտներին վերադարձնելու համար։

Բրիտանական Times թերթն էր տարածել տեղեկությունը, թե ՄԹ-ն Հայաստանի, Կոտ դ’Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցում է միգրանտներին այդ երկրներ տեղափոխելու հարցով՝ Ռուանդա արտաքսելու սխեմայի օրինակով։

ՀՀ կառավարության ներկայացուցիչները հերքել էին բրիտանական կողմի հետ նման բանակցությունների մասին պնդումները։

«Հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»,- նշել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Տեղեկությունը հերքել էր նաև ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը (այժմ՝ ծառայության պետ)։

«Ներքին գործերի նախարարությունը, մասնավորապես, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նման հարցով բանակցությունների մեջ ներգրավված չէ և չի էլ եղել»,- նշել էր Նելլի Դավթյանը։

Պաշտոնյան նաև նշել էր, որ իրենց օրակարգում նման հարց չկա։

Իսկ բրիտանական այդ ծրագիրը ենթադրում էր ապօրինի ներգաղթյալների տեղափոխում այլ երկրներ՝ ընդունող երկրներին վճարելու պայմանով։ Այս ծրագիրը նախատեսված էր ապօրինի ներգաղթյալների, փախստականի կարգավիճակ ստանալու նպատակով դիմած և մերժված անձանց, ինչպես նաև հանցագործությունների պատճառով արտաքսման ենթակա անձանց համար։

Ռուանդայի տարածքում միգրանտների համար կառուցված պահման վայրը (Լուսանկարը՝ Joost Bastmeijer, El PAIS)

2022-2024 թվականներին Միացյալ Թագավորությունը 715 մլն ֆունտ սթերլինգ է ծախսել իր նախաձեռնած ծրագրի համար, որով ապօրինի ներգաղթյալները պետք է տեղափոխվեին Ռուանդա, տեղակայվեին պահման վայրերում և վերջնականապես հաստատվեին՝ այդ երկրում բնակվելու։

Միջոցների մի մասը՝ շուրջ 290 միլիոն ֆունտ սթերլինգը, ուղղվել էր անմիջապես Ռուանդային՝ որպես զարգացման դրամաշնորհ։ Եվս շուրջ 150 մլն ֆունտ սթերլինգ ծախսվել էր Ռուանդայի տարածքում ենթակառուցվածքների պատրաստման, պահման վայրերի կահավորման, նույն վայրերում ծառայության համար ոստիկանների վերապատրաստման և այլնի համար։

Սակայն հետագայում՝ 2024 թվականի հուլիսին, այս ծրագիրը մերժվել էր Միացյալ Թագավորության բարձրագույն դատարանի կողմից և, փաստացի, ոչ մի ապօրինի ներգաղթյալ չէր տեղափոխվել Ռուանդա՝ չնայած հսկայական միջոցներ ծախսելուն։ Պատճառներից մեկն էլ եղել էր այն, որ բարձրագույն դատարանը Ռուանդան անվտանգ երկիր չէր համարել։

Հենց բարձրագույն դատարանի որոշումից շուրջ երեք ամիս առաջ էլ մամուլում հայտնվել էր ապօրինի ներգաղթյալներին Հայաստան ու ևս երեք երկիր տեղափոխելու տարբերակը, որը, սակայն, չի իրականացվել։

Իտալիայի նախաձեռնությունը՝ «ալբանական տարբերակը»

Ի տարբերություն բրիտանական նախաձեռնության՝ իտալական նմանատիպ նախաձեռնությունը կյանքի է կոչվել Ալբանիայի հետ համաձայնության արդյունքում։ Այն գործում է 2023 թվականից։

Այս տարբերակը նախատեսում է, որ նախ միգրանտները չպետք է կարողանան հասնել ԵՄ անդամ Իտալիայի սահմաններին։ Այդ նպատակով իտալական նավատորմը բռնում է փոքր նավակներով Աֆրիկայից Իտալիա տեղափոխվող միգրանտներին և նրանց տեղափոխում Ալբանիայում տեղակայված ճամբարներ։

Միտքն այն է, որ փախստականի կարգավիճակ հայցողների համար այնտեղ պետք է արագացված ընթացակարգեր գործեն՝ ԵՄ անցում թույլ տալու կամ մերժելու համար։ Ընդ որում՝ այսպիսի տեղափոխման ենթարկվում են միայն աշխատունակ տարիքի տղամարդիկ։ Խոցելի խմբերի ներկայացուցիչները չեն տեղափոխվում այդ ճամբարներ, նրանց հարցերը քննվում են հենց իտալական տարածքում։

Ալբանիայի տարածքում գործող միգրանտների պահման իտալական ճամբարը (Լուսանկարը՝ Florion Goga, REUTERS)

Ալբանիա տեղափոխված միգրանտների համար արագացված կարգով որոշվում է՝ արդյո՞ք նրանք ենթակա են փախստականի կարգավիճակի, թե՝ ոչ։ Ընդ որում՝ այս ճամբարների տարածքում գործում են իտալական օրենքներ, իտալական դատական ատյաններ (հեռավար), անվտանգությունը նույնպես ապահովվում է իտալացի իրավապահների միջոցով։ Փաստացի, սրանք Իտալիայի էքսկլավներ են Ալբանիայի տարածքում։

Այս տարածքները տրամադրելու դիմաց Ալբանիան ստանում է շատ ավելի քիչ ֆինանսական միջոցներ, քան Ռուանդան։ Երկկողմ համաձայնության արդյունքում Իտալիան ապահովում է Ալբանիայի ափերի մոտ անվտանգությունը, ինչի համար տարեկան ծախսվում է շուրջ 16 միլիոն եվրո։ Իսկ, առհասարակ, ճամբարները պահելու, իրավական գործընթացներն ապահովելու համար Իտալիան ծախսում է տարեկան շուրջ 100 մլն եվրո։

Գործնականում Ալբանիայի օգուտը ոչ թե ֆինանսական է, այլ դիվանագիտական։ Երկիրը ձգտում է ԵՄ անդամակցության և ԵՄ-ի համար կարևոր այս հարցի լուծման շնորհիվ կարողանում է դիվանագիտական առավելություններ ստանալ անդամակցության բանակցություններում։

Գարիկ Հարությունյան

 

Գլխավոր նկարը գեներացվել է AI-ի կողմից