Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր

Լուրեր

05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադրված վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի տեղեկություններով՝ Իտալիայի առաջարկով կոնկրետ Հայաստանում ապօրինի ներգաղթյալների «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց այսօր ԵՄ ներքին գործերի նախարարների խորհրդի տեսակոնֆերանսին չի քննարկվել։ Իսկ արդյո՞ք ընդհանրապես նման օրակարգ քննարկվում է, Factor TV-ի հարցերին Եվրահանձնաժողովից խոստացան պատասխանել ավելի ուշ։ 

Տեսակոնֆերանսին հաջորդած ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների ճեպազրույցը կարճ տևեց․ լրագրողների ոչ բոլոր հարցերը հնչեցին։

«Վերադարձի հանգույցը» ԵՄ անդամ երկրների խնդիրն է

«Եվրոպան անցավ այս փորձությունը. մարդիկ չկարողացան մուտք գործել Շենգենյան գոտի, իսկ սահմանին անվտանգությունն արագ վերականգնվեց: Հիմնական խնդիրն այժմ ԵՄ-ի միասնական գործելն է և ճիշտ հետևություններ անելը»,- այսօր Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները։

Եվրահանձնակատարը մասնակցել էր ԵՄ անդամ երկրների ներքին գործերի, միգրացիայի և արդարադատության հարցերի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հրատապ տեսակոնֆերանսին, որը հրավիրվել էր Իսպանիայի էքսկլավ Սեուտայում միգրացիոն ճգնաժամից հետո։

Հարց հնչեց՝ արդյո՞ք հանդիպման ժամանակ քննարկվել է երրորդ երկրներում միգրանտների վերադարձի հանգույցներ (կենտրոններ) ստեղծելու՝ Իտալիայի առաջարկը։

Իտալիայի կառավարությունն առաջարկում է Եվրոպական Միության մակարդակով կիրառել Ալբանիայում ստեղծված միգրացիոն կենտրոնների մոդելը: Այս ծրագրի նպատակն է՝ ստեղծել կենտրոնների ցանց ԵՄ-ից դուրս՝ համագործակցելով ծագման և տարանցիկ երկրների հետ։ Մի քանի օր է՝ միջազգային, մասնավորապես, իտալական տարբեր ԶԼՄ-ներ, առանց աղբյուր նշելու, գրում են, որ Հայաստանը ևս դիտարկվում է որպես պոտենցիալ թեկնածու երկրների թվում, որոնք գտնվում են ավանդական միգրացիոն ուղիներից դուրս:

«Վերադարձի հանգույցները, իհարկե, հիշատակվեցին որոշ անդամ պետությունների կողմից, հատկապես նրանց, որոնք պատրաստվում են ստեղծել նման կենտրոններ կամ բանակցություններ են վարում երրորդ երկրների հետ այդ հարցով։ Այո՛, Իտալիա-Ալբանիա նախագիծն այլ ծրագիր է, դա իտալական նախագիծ է։ Սակայն, ինչպես գիտեք, արդեն վեց անդամ պետություններ համատեղ աշխատում են՝ երրորդ երկրների հետ վերադարձի հանգույցների շուրջ քննարկումներ անցկացնելու համար։ Բայց այն, ինչ ցանկանում էի ընդգծել, հետևյալն է․ այո՛, եկեք կենտրոնանանք վերադարձի հանգույցների վրա․ դա լեգիտիմ է, և դա անելը նման ցանկություն ունեցող անդամ պետությունների խնդիրն է։ Սակայն պետք է կենտրոնանալ նաև «ապահով երրորդ երկրի» հայեցակարգի վրա, ինչը նշանակում է, որ ապաստանի տրամադրման ընթացակարգը փաստացի կարող է իրականացվել Եվրոպական Միությունից դուրս, եթե ապահով երրորդ երկրի հայեցակարգը դա թույլ է տալիս։ Այնպես որ՝ այո՛, որոշ անդամ պետությունների կողմից հիշատակվեցին թե՛ վերադարձի հանգույցները, թե՛ ԵՄ-ից դուրս ապաստանի տրամադրման ընթացակարգերը»,- ասաց ԵՄ հանձնակատարը՝ որևէ կոնկրետ երկիր չնշելով։

Մեկ այլ հարցի՝ արդյո՞ք ԵՄ-ն պետք է միջոցներ հատկացնի երրորդ երկրներում վերադարձի հանգույցներ ստեղծելու համար, Մագնուս Բրունները պատասխանեց․ «Դա իրականում հաջորդ Բազմամյա ֆինանսական շրջանակի (MFF) շուրջ բանակցությունների հարց է։ Կարծում եմ՝ առաջ շարժվելու ճիշտ ուղին դա է։ Բազմիցս նշել եմ, որ մենք արդեն ստեղծել ենք իրավական շրջանակը վերադարձի կանոնակարգերում՝ այդպիսի հանգույցների ու կենտրոնների համար և, իհարկե, բաց ենք ցանկացած առաջարկի համար»։

Միգրացիոն ընդհանուր վիճակի վերաբերյալ ԵՄ հանձնակատարն ընդգծեց, որ Եվրոպան տասնամյակներ ի վեր անօրինական միգրացիայի նկատմամբ այսքան վերահսկողություն չի ունեցել։ Ըստ նրա՝ վերջին երկու տարում անօրինական միգրացիայի ցուցանիշը նվազել է 55%-ով, իսկ ընթացիկ տարում՝ ևս շուրջ 40%-ով։

ԵՄ բոլոր արտաքին սահմաններով անօրինական հատումների թիվը կազմել է 49,000-ից մի փոքր ավելի։ Համեմատության համար՝ դա մոտավորապես այնքան է, որքան 2015 թվականի հոկտեմբերին միայն մեկ շաբաթում հասնում էր հունական կղզիներ։ Գերմանիայում ապաստանի հայցերի թիվը կրճատվել է ավելի քան մեկ երրորդով։ Շվեդիայում գրանցվել է 8,400 հայտ, որը վերջին 40 տարվա ամենացածր ցուցանիշն է։ Դանիայում գրանցվել է 1,800 հայտ, ինչը պատմական նվազագույն ցուցանիշ է։

Բայց, ինչպես նշեց Մագնուս Բրունները, Սեուտայի իրադարձությունների ազդեցիկ կադրերը «հաղթեցին» լավագույն վիճակագրությանը, և դա նույնպես քաղված դասերից մեկն էր։

Կարինե Ասատրյան

Բրյուսել