Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը

Լուրեր

05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնապես ներկայացվեց COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը։ Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա էին ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, Արտաքին գործերի նախարարության մեր գործընկերները, հյուրեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

«COP17-ին ընդառաջ սա համաժողովի նշանավորման և դրա խորհրդանշական ժառանգության ձևավորման հերթական կարևոր դրսևորումն է։

Հատկանշական է, որ այն Կենտրոնական բանկի՝ վերամշակված արծաթից պատրաստված առաջին հուշադրամն է։
Ինձ համար կարևոր է, որ Երևանում կայանալիք համաժողովը թողնի ոչ միայն քաղաքական և մասնագիտական արդյունքներ, այլև տեսանելի ու մնայուն ժառանգություն։

Այս հուշադրամը ևս այդ ժառանգության մի մասն է՝ իր խորհրդով և ստեղծման եղանակով արտահայտելով մեր համաժողովի ուղերձը՝ «Գործելով հանուն բնության»։

Միջոցառման շրջանակում ցուցադրվել են նաև նախորդ տարիներին Կենտրոնական բանկի կողմից թողարկված՝ բնապահպանական թեմատիկայով հուշադրամները՝ ներկայացնելով բնության և կենսաբազմազանության պահպանության թեմայի շարունակական արտացոլումը դրամագիտական նախաձեռնություններում։

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին այս կարևոր նախաձեռնության համար»,- գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։