Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է պետություն-եկեղեցի հարաբերությունների, ինչպես նաև եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակների ու ժամկետների մասին։ Անդրադառնալով ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման ընթացակարգին՝ պատգամավորը նշել է.
«Վաղը Ազգային ժողովում պետք է քննարկվի հարցը։ Այսինքն՝ հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու մասին որոշում պետք է կայացվի, այդպես է ընթացակարգը, այդտեղից արդեն կհամարվի հանձնաժողովը ստեղծված»:

Խոսելով հանձնաժողովի գործունեության ժամկետների մասին՝ Եղոյանը հավելել է. «Վեց ամիս ժամկետով՝ երկու անգամ երկարաձգելու հնարավորությամբ այն կստեղծվի, այսինքն՝ մաքսիմում տարի ու կես»։ Պատասխանելով եկեղեցու ներքին գործերին միջամտելու վերաբերյալ դիտարկումներին՝ Արման Եղոյանը հարցադրումներ է հնչեցրել առ այն, թե արդյոք պետության և եկեղեցու տարանջատումը բացարձակ է.

«Ինչքան էլ լինեն անջատ, բայց անջատ ասելով՝ մեկը լինի Մարսի վրա, մյուսը Յուպիտերի՞… Եթե ընդհանրապես իրար հետ կապ չունեն․․․ Հայ առաքելական եկեղեցին և Հայաստանի Հանրապետությունը պիտի ընդհանրապես իրար հետ կապ չունենան, բա ինչի՞ ա Հայաստանի Հանրապետությունը օրենքի ուժով դիվանագիտական անձնագիր տալիս Ամենայն Հայոց կաթողիկոսին: Ուրիշ որևէ կրոնական կազմակերպության առաջնորդի Հայաստանը պարտավոր չի օրենքի ուժով դիվանագիտական անձնագիր տալ»։

Նա նաև շեշտել է մեկ այլ օրենսդրական արտոնություն. «Ինչի՞ ա սահմանվում օրենքով, որ Ազգային ժողովի նոր գումարման անդրանիկ նիստում Ամենայն Հայոց կաթողիկոսը կարող է ելույթով հանդես գալ»։
Արման Եղոյանը ընդգծել է, որ ֆինանսական հարցերի ուսումնասիրությունը չի կարող դիտարկվել որպես միջամտություն. «Ֆինանսական թափանցիկության մասին պահանջը որևէ միջամտել չի… դա պետք է լինի թափանցիկ։ Ձեզ երբևէ հետաքրքրե՞լ ա, հուզե՞լ ա ընդհանրապես, թե մեր քահանաները ինչ գումարով են… ոնց են ապրում, որտեղի՞ց են աշխատավարձ ստանում»։

Անդրադառնալով եկեղեցականների՝ քաղաքական գործընթացներին մասնակցելուն, Եղոյանը նշել է կանոնակարգման անհրաժեշտությունը. «Ասենք՝ կարելի ա՞ արդյոք, օրինակ՝ դիվանապետ, չգիտեմ ֆինանսական ինչ-որ հարցերով զբաղվող… հոգեւորականը… Ինչ դերով ա հանդես գալիս»։

Եզրափակելով՝ Արման Եղոյանը հստակեցրել է հանձնաժողովի աշխատանքի թիրախը՝ նշելով, որ այն ուղղված չէ կոնկրետ անձանց դեմ. «Անձանց մենք քննարկում ենք էդ երևույթների հետ կապված… Մենք անձերի հարց, անուն-ազգանունով մենք չենք [քննարկում]: Հիմնական նպատակը ես կձևակերպեի էսպես, նպատակ համար առաջին՝ եկեղեցու և պետության հարաբերությունների հստակության սահմանում, որ հստակ լինի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան