Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հայաստանի սահմանն ապօրինի հատած և 39-ամյա կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ցուցմունք է տվել։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին հայտնեց խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը։

«Ցուցմունք տվել է, որքանով տեղյակ եմ՝ հիմա գտնվում է բուժման մեջ, ստացել է վիրավորում և էլի ցուցմունքներ կտա»,- ասաց Խաչատրյանը:

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հիմնավոր կասկածներ կան առ այն, որ Նասիմի Մուսաևն ինքնակամ  լքել է զորամասը, այսինքն՝ նա դասալիք է, հարուցվել է քրեական գործ։ Խորհրդարանական ընդդիմությունը, մինչդեռ, չի բառացում դիվերսիայի վարկածը։ 

«Շատ հավանական է, որ դիվերսանտ է և ինչ-որ կոնկրետ գործողություններ իրականացնելու համար է ներթափանցել Հայաստանի Հանրապետության տարածք, և հիմա Ադրբեջանը պարզապես փորձում է, այսպես ասած, հետքերը մաքրել»,- կարծում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը ևս չի բացառում դիվերսիայի վարկածը։ Նա նաև մտահոգիչ է համարում Մուսաևի արտահանձնման հավանականությունը։

«Պարտադիր չէ, որ դիվերսիան լինի խմբով։ Կարող է այդպես ներկայացվի, որ, գիտեք, դասալիք է եղել, բայց այդ զինվորի միջոցով փորձեն հասկանալ, թե որ տարածքներն են ավելի խոցելի մեր սահմաններում»,- ընդգծում է Դավթյանը:

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, մինչդեռ, բացառում է դիվերսիայի վարկածը։

«Մի սովորական զինծառայողի պետք է ուղարկեր, որ սահմանն անցներ, գար ու ինչ-որ դիվերսիա անե՞ր։ Իհարկե, դա ցնդաբանություն է։ Ես պետք է ասեմ, որ այսպիսի դեպքեր եղել են և դեռևս լինելու են. սահմանախախտումները միշտ կան և եղել են Սովետական Միությունից սկսած»,- ասում է Խաչատրյանը:

Գործող իշխանությունը Բաքվի հետ կքննարկի՞ Մուսաևին գերիների հետ փոխանակելու հարցը․ Արմեն Խաչատրյանն սա այս պահին քննարկելը վաղաժամ է համարում։

«Այդ անձը գտնվում է կալանքի տակ, և նրա գործողություններին դեռևս պետք է իրավական գնահատական տալ»,- բացատրում է իշխանական պատգամավորը:

Այդ գործընթացից հետո, սակայն, Խաչատրյանը չի բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը։

«Դրանից հետո արդեն միջպետական հարաբերությունների շրջանակում ամեն ինչ էլ հնարավոր է, որովհետև մեկ այլ հարց էլ կա՝ մեզ համար, իհարկե, Հայաստանի քաղաքացիների կյանքը և առողջությունը գերակա է, որտեղ էլ նրանք գտնվեն»,- նշում է նա:

Ագնեսա Խամոյանը նույնպես կարծում է, որ ադրբեջանցի զինծառայողը նախ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, ապա քննարկվի գերիների հետ փոխանակման հարցը, թեև այս հարցում ընդդիմադիր պատգամավորը լավատես չէ։ Նա ընդգծում է՝ անընդունելի է ադրբեջանցուն առանց որևէ պայմանի վերադարձնելը։ 

«Որքան էլ փորձում են համոզել, որ խոսելը լավագույն տարբերակը չէ գերիներին վերադարձնելու, բայց մյուս կողմից՝ նաև տեսանելի աշխատանք չի երևում այդ ուղղությամբ»,- կարծում է Խամոյանը:

Գառնիկ Դավթյանի խոսքով` գերիների հետ հնարավոր փոխանակման վերաբերյալ խմբակցությունն այս պահին հստակ դիրքորոշում չունի։ 

«Քննարկել ենք ընդհանուր խնդիրը, ունեցել ենք դիրքորոշում, թե ինչ է տեղի ունեցել, որն է խնդիրը։ Բայց ինչ վերաբերում է գերիների փոխանակման դրույթի առանձնացված տեսակետին, այս մասով դեռևս չունենք դիրքորոշում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ավելի քան 3 տարի առաջ ադրբեջանցի զինծառայողներ Ագշին Բաբիրովն ու Հուսեյն Ախունդովը Նախիջևանի կողմից հատել էին ՀՀ պետական սահմանը։  Ախունդովն ապրիլի 12-ին Կապանի Շղարշիկ գյուղի մոտ սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին: Ախունդովը Հայաստանում  նախ դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, ապա պատիժը խստացվեց․ նա ցմահ ազատազրկման դատապարտվեց։ Դեկտեմբերին փոխանակման գործընթաց տեղի ունեցավ․ Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանը՝ Ախունդովին ու Բաբիրովին։ Ադրբեջանական կողմը դա ներկայացրեց որպես մարդասիրության և բարի կամքի դրսևորում։

Նշենք, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը որևէ հայտարարությամբ չեն անդրադարձել զինված ադրբեջանցու՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատելուն։ Նասիմի Մուսաևը երկու ամսով կալանավորվել է։ Ուշագրավ է, որ ադրբեջանցի զինված զինծառայողի՝ Հայաստան ներթափանցումից հետո այսօր Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱԾ տնօրենի տեղակալ Դավիթ Սանամյանը, որն անմիջական պատասխանատու է եղել ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության ու համակարգման համար, ազատվել է աշխատանքից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան