ԵՄ-ն միասնական է Սեուտայի ճգնաժամի հարցում․ ՆԳ նախարարների արտահերթ տեսակոնֆերանսն ավարտվել է

Լուրեր

05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
Բոլորը

Նախատեսվածից շուրջ մեկ ժամ ավելի է տևել Եվրոպական Միության անդամ երկրների Ներքին գործերի նախարարների ոչ պաշտոնական տեսակոնֆերանսը։

Հանդիպումից րոպեներ անց ԵՄ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ  տեսակոնֆերանսի ընթացքում քննարկել են Իսպանիայի էսքլավ Սեուտայում տեղի ունեցած վերջին զարգացումներն ու ԵՄ արտաքին սահմաններում տիրող իրավիճակը։ Եվրամիությունը հանդես է եկել միասնական դիրքորոշմամբ՝ լիակատար աջակցություն հայտնելով Իսպանիային և ընդգծելով, որ միգրացիոն մարտահրավերները պահանջում են հավաքական եվրոպական արձագանք։

Հանդիպման ընթացքում Իսպանիայի պատվիրակությունը, Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը (ԵԱԳԾ) ներկայացրել են իրենց գնահատականներ վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ։ Նախարարներն ու Շենգենյան գոտու ասոցացված երկրների ներկայացուցիչները բարձր են գնահատել Իսպանիայի իշխանությունների արագ ու արդյունավետ գործողությունները Սեուտայում և խորին ցավակցություն հայտնել սահմանն անցնելու փորձերի ընթացքում զոհվածների հարազատներին։

«Մենք բարձր ենք գնահատում Իսպանիայի արագ արձագանքը Սեուտայում տիրող իրավիճակին և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում մարդկային ողբերգական կորուստների կապակցությամբ: ԵՄ արտաքին սահմանները մեր ընդհանուր պատասխանատվությունն են, իսկ միգրացիան պահանջում է եվրոպական միասնական արձագանք: Այսօրվա հանդիպումը կարևոր հնարավորություն ընձեռեց անդամ պետություններին գնահատելու արդեն իսկ մեր տրամադրության տակ եղած գործիքները, հստակեցնելու հետագա համագործակցության անհրաժեշտությունը և առաջ մղելու մեր հավաքական նախապատրաստությունները հոկտեմբերին կայանալիք նախարարական հաջորդ հանդիպումից և Եվրոպական խորհրդի նիստից առաջ»,- ասել է քննարկումը նախաձեռնած Իռլանդիայի արդարադատության, ներքին գործերի և միգրացիայի նախարար Ջիմ Օ’Քալահանը։

Իսպանական իշխանությունների և Եվրոպական հանձնաժողովի փոխանցած վերջին տվյալների համաձայն՝ Մարոկկոյից ապօրինի սահմանն անցած անձանց ճնշող մեծամասնությունն արդեն ետ է վերադարձվել։ Ընդ որում, դեպի մայրցամաքային Իսպանիա կամ ԵՄ այլ անդամ երկրներ հետագա տեղաշարժեր չեն արձանագրվել։

Ըստ ԵՄ մամուլի ծառայության՝  ձևավորվել է ընդհանուր համաձայնություն առ այն, որ անհրաժեշտ է պայքարել միգրանտների մաքսանենգությամբ զբաղվող ցանցերի դեմ, ուժեղացնել հետվերադարձման գործընթացները, ամրապնդել ԵՄ սահմանները և բարելավել կանխատեսման կարողությունները։

Առանձնահատուկ շեշտադրում է կատարվել երրորդ երկրների հետ խորը գործընկերությունների ձևավորման վրա, ինչը հնարավորություն կտա պատշաճ հնարավորություններ ստեղծել մարդկանց համար իրենց ծագման երկրներում և բարելավել միգրացիայի կառավարումը։

Բացի այդ, նախարարներն ընդգծել են վաղ ազդարարման համակարգերի՝ մասնավորապես նախասահմանային հետախուզության և սոցիալական ցանցերի մոնիտորինգի զարգացման անհրաժեշտությունը՝ իրավիճակային ընդհանուր իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։

ԵՄ մամուլի ծառայությունը  տեղեկատվություն չի հայտնել, թե արդյոք  հանդիպման ժամանակ քննարկվել է ԵՄ-ից դուրս միգրանտների պահման կենտրոնների հնարավոր վայրերի ստեղծման հարցը։  Այդ երկրների թվում երեկվանից շրջանառվում էր  նաև Հայաստանի անունը։

Ենթադրվում է, որ այդ հարցինավելի ուշ կանդրադանա Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատար Մագնուս Բրունները լրագրողների հետ հանդիպմանը։

Կարինե Ասատրյան

Բրյուսել