ՄՊՀ-ն առաջարկել է  մրգային օղիների արտադրության սուբսիդավորման ծրագիր իրականացնել բարեխիղճ տնտեսավարողների համար

Լուրեր

06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում  մրգային օղիների շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրների և ոլորտի առողջացմանն ուղղված հանձնաժողովի առաջարկների քննարկման նպատակով։ Քննարկմանը մասնակցում էին Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության ներկայացուցիչները․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովն այս շուկայում ուսումնասիրությունն իրականացրել է ՊԵԿ-ի և էկոնոմիկայի նախարարության առաջարկով` դիտարկելու  2023 թվականին իրականացված օրենսդրական փոփոխության ազդեցությունը  ոլորտում գործող տնտեսավարողների գործունեության վրա։ Իրականացված փոփոխության համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու նպատակով, մրգային օղիների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացվել էր՝ հավասարեցվելով այլ տեսակի օղիների համար սահմանված դրույքաչափերին։

Ուսումնասիրության արդյունքներով, հաշվի առնելով, որ մրգային օղիների արտադրությունը հանդիսանում է պետության կողմից պահպանվող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեք,  հանձնաժողովն առաջարկել է մրգային օղիների արտադրության սուբսիդավորման ծրագիր իրականացնել  բարեխիղճ տնտեսավարողների համար, որոնք  արտադրությունը կիրականացեն՝ խստորեն պահպանելով սահմանված չափորոշիչները։ Ծրագրի շրջանակում կկիրառվեն վերահսկողական խիստ միջոցառումներ։

Քննարկման մասնակիցները հավանություն տվեցին ներկայացված առաջարկին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ էկոնոմիկայի նախարարությունը սեղմ ժամկետներում կմշակի կառավարության որոշման նախագիծ։

Քննարկվեցին նաև ոլորտի գործարար միջավայրի բարելավմանն ու անբարեխիղճ մրցակցության դրսևորումների կանխարգելմանն ուղղված այլ հարցեր։