Թուրքական ակումբը ցանկացել է 10 մլն եվրոյով գնել Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը

Լուրեր

08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի  կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին ցանկացել է ձեռք բերել Թուրքիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Տրաբզոնսպոր» ֆուտբոլային ակումբը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Տրաբզոնսպորը» հունվարին առաջարկ է արել «Կրասնոդար»-ին հայ խաղացող Էդուարդ Սպերցյանի հետ կապված, սակայն տրանսֆերը չի կայացել, իբր, քաղաքական պատճառներով։

Նշվում է, թե «Կրասնոդարը» ընդունել է  թուրքական ակումբի ավելի քան 10 միլիոն եվրոյի առաջարկը՝ ներառյալ բոնուսները և հետագայում վաճառելու իրավունքը խաղացողի համար, որը երկար ժամանակ ցանկանում է գնալ Եվրոպա։ Ակումբը նաև թույլ է տվել Սպերցյանին հանդիպել «Տրաբզոնսպորի» հետ։

Լրատվամիջոցը նշում է, թե ֆուտբոլիստն այդ հարցը, իբր, քննարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության և ազգային հավաքականի մարզիչ Սուրեն Չախալյանի հետ, որը տեղափոխությանը դեմ է հանդես եկել։

Հավելենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը գլխավոր մարզիչ չունի։ Սուրեն Չախալյանը նոյեմբերին նշանակվել էր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար, որի գլխավորությամբ հավաքականը երկու հանդիպում է անցկացրել։

Բացի այդ՝ Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ հայ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։ «Կրասնորդար»-ն ավելի վաղ մերժել էր եվրոպական մի շարք ակումբների առաջարկները Սպերցյանի վերաբերյալ, որոնք գերազանցում են թուրքական ակումբի ենթադրյալ առաջարկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի