ԱՄՆ դատարանը կասեցրել է արտաքին օգնության սառեցման մասին Թրամփի հրամանը

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

ԱՄՆ դաշնային դատավորը կարգադրել է ժամանակավորապես կասեցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  հրամանը՝ 90 օրով սառեցնել այլ երկրների օգնության ծրագրերը, հայտնում է ABC News-ը։

Դաշնային դատավոր Ամիր Ալին համաձայնել է հայցը ներկայացրած մարդասիրական խմբերի հետ, որոնք ասում են, որ օգնության դադարեցումն «աղետալի ազդեցություն կունենա մարդասիրական առաքելությունների վրա»: Նա նշել է, որ այլ երկրներին 90 օրով օգնությունը դադարեցնելու մասին հրամանը «վրդովմունքի ալիք է առաջացրել և վնաս է հասցրել գործարար կառույցներին, շահույթ չհետապնդող կազմակերպություններին և այլ կազմակերպություններին»։

Միևնույն ժամանակ, ըստ դատավորի, կազմակերպությունների աշխատանքը վերանայելու մեջ վատ բան չկա, բայց նա չի հասկանում, թե «ինչի համար է պահանջվել աջակցության ծրագրերի այդքան արագ և զանգվածային սառեցումը»։

Հունվարին Վաշինգտոնը 90 օրով դադարեցրել է ամբողջ արտաքին օգնությունը՝ վերանայելու դրա արդյունավետությունը և համապատասխանությունը ԱՄՆ քաղաքականությանը:

Ավելի ուշ Թրամփի վարչակազմը մեղմացրել է օտարերկրյա օգնության սառեցման հրամանը և թույլ է տվել շարունակել կենսական հումանիտար օգնությունը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի