Օգոստոսին գնված ավտոբուսները Գյումրիում դեռ երթուղի դուրս չեն եկել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Եվրամիության ֆինանսավորմամբ գնված 5 էլեկտրական ավտոբուսները նախորդ տարվա օգոստոսից Գյումրիում են։  Ավտոբուսները, սակայն դեռ երթուղի դուրս չեն եկել և գյումրեցիներին չեն սպասարկել։

Այս մասին բարձրաձայնել է Գյումրիի ավագանու արդեն նախկին անդամ,  «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը՝ ֆեյսբուքի իր էջում գրելով․

«Այս ավտոբուսները Գյումրի համայնքին է նվիրել Եվրամիությունը կես տարի առաջ, որոնք բնակիչներին ծառայելու փոխարեն վերածվել են անշարժ գույքի։

Այս խայտառակությունը ոչ միայն վնասում է մեր բնակիչներին, այլ նաև ԵՄ մեր գործընկերների մոտ մեղմ ասած անլուրջ տպավորություն է ստեղծվում՝ քաղաքային իշխանությունների անպատասխանատվության պատճառով։

Իսկ ի՞նչ է պետք անել, որպեսզի այս ավտոբուսները ծառայեն համայնքին։ Պարզվում է՝ պետք է ընդամենը մի տող որոշում, որպեսզի համայնքը ավտոբուսներն ընդունի սեփականություն և շահագործի։ Փաստորեն, քաղաքային իշխանությունները օր ու գիշեր շատ ավելի կարևոր գործեր ունեն անելու, քան այս պարզ հարցը լուծելը»։


Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով  Factor.am-ը կապ հաստատեց Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Գագիկ Ավետիսյանի հետ։

Նրա փոխանցմամբ՝ «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ կառավարման ծրագրի և Գյումրիի քաղաքապետարանի միջև ընդունման- հանձնման փաստաթուղթ չի ստորագրվել։


«Ավտոբուսները մինչև բերեցին, ավագանին արդեն չկար ու էդպես էլ մնաց ու մնաց։ Վանաձորի ավագանին փաստաթղթղերը պետք է տար մեր ավագանուն։ Այդ ավտոբուսները մեզ մոտ են հասել Վանաձորի միջոցով։ Մինչև էս կողմ, էն կողմ, ավտոբուսներն եկան հասան, մենք ավագանի արդեն չունեինք, որ կարողանար էդ հարցը լուծեր։ Ավագանու պատճառով այդ փաստաթղթերը չի ստորագրվել»,- մեկնաբանեց Գագիկ Ավետիսյանը։


Տեղեկացնենք, որ  «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման»  ծրագրով 5-ական էլեկտրական ավտոբուսներ էին ձեռք բերվել Գյումրիի և Վանաձորի համար։

Հիշեցնենք, որ անցած տարի հոկտեմբերին Գյումրիում «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ վայր դրեցին մանդատները։

Գյումրիի իշխող ուժն այդ որոշումն ընդունել էր դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի, նրա որդու և ևս երեք մերձավորների նկատմամբ քրեական հետապնդումից հետո։ Վերջիններս անցնում են Գյումրիի Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով։

Դեկտեմբերին կառավարությունը որոշեց դադարացնել Գյումրիի ավագանու լիազորությունները։

ՔՊ-ն Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին նախնական ընտրություններ էր անցկացրել, որոնց արդյունքներով համայնքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը: Իսկ  մարտի 30-ին Գյումրիում արտահերթ ընտրություններ են նշանակված։

 

Մանյա Պողոսյան