ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատեց իշխանության այն տեսակետը, թե բանակում տեղի ունեցող դեպքերը հասարակության խնդիրների արտացոլումն են։ «Բանակը ինքը լրիվ ուրիշ օրգանիզմ է, ուրիշ կարգապահություն է»,- ասաց նա։ Պատգամավորը քննադատեց նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ զորամասեր կատարած այցերի արդյունավետությունը՝ պնդելով, որ բանակում առկա խնդիրներն ավելի խորքային են՝ կառավարման, զինվորների զբաղվածության, հոգեբանական և գաղափարական …

